Հերթական սկան դալը հայկական մեդիադաշտի մեջ առաջացրել է Հանրային ՀԸ-ի եթերում անդրադարձը ՌԴ Սահմանադրության մեջ փոփոխությունների մասին քվեարկության թեմային: «Համառուսաստանյան հանրաքվեի վերջին ու գլխավոր օրը. ընդդիմության ու իշխանության տեսակետը» ռեպորտաժի ընթացքում
ցուցադրվում է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի տեսանյութից Մի հատված, ով հայտնի է իշխանական կառույցներում կոռուպցիայի մասին իր հետազոտություններով: Այս փաստը շատ վրդովեցրել է հեռուստահաղորդավար, լրագրող Վլադիմիր Սոլովյովին և նա հետևյալն է ասել։
«Նայեք, ինչ հետաքրքիր է, մենք այդքան սիրում ենք Հայաստանը, մեզ համար բարեկամական պետություն է, իսկ տեսեք, թե ում են ցույց տալիս բարեկամական ՀՀ-ում քվեարկության վերաբերյալ մեկնաբանություններով: Հայաստանում Հանրային ՀԸ-ով սահմանադրական փոփոխությունների մասին քվեարկության ռեպորտաժի շջանակում
ցույց են տալիս նաց իստ Նավալնիին, ով հայերին խաչիկ է կոչում, ով ատում է հայ ազգին, ատում է ու արհամարհում է ՀՀ-ն: Եվ դուք՝ Հանրային ՀԸ-ի եթերում ցուցադրում եք այդ անձին»,- շեշտել է նա YouTube-ում «Սոլովյով-LIVE» հաղորդման ընթացքում:
Այս ստեղծված իրավիճակին արձագանքել է հայտնի հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանը նույնպես։ «Ես դեմ չեմ, որ Վլադիմիր Սոլովյովը ՌՈՍՍԻԱ 1-ի փոխարեն ՀԱՆՐԱՅԻՆ է դիտում։ Բայց կարող էր մի քիչ իրազեկված լինել։ Եթե նեղվել է, որ Հանրայինը մի քանի վայրկյան
դրել է Նավալնու կարծիքը, պիտի դիմում գրի դուրս գա, քանզի իր հարազատ ալիքները ևս ցուցադրում են Նավալնուն», – գրել է Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում` հրապարակելով «Ռոսիա 1»–ի ռեպորտաժի սքրինշոթը, ուր առջևի պլանում Նավալնու նկարն է։