Ցանկանում եմ, որ բոլոր գյլամապիցցառուները և սերժաբարոները իմանան այն, ինչ ասել եմ նախորդ տարիներին մի քանի անգամ. Լևոն Բարսեղյան

Ուզում եմ, որ բոլոր գյլամապիցցառուները և սերժաբարոները իմանան այն, ինչ ասել եմ նախորդ տարիներին մի քանի անգամ. Լևոն Բարսեղյան

Լեւոն Բարսեղյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել. Վերջին մի սպասեք, թանկագիներս Այ մարդ Այս ինչ վնգստոց է, էլ դու սուս: Ասա՝ ինչի եք խառնվել իրար, շուտ կնստի, շուտ կելնի, չհասկացա՞ք դեռ, որ հաչի, ստի, մանիպուլյացիայի ու վնգստոցների վրա միլիարդ էլ ծախսեք, ոչ հանրային տեսակետ կարող եք փոխել, ոչ ձեր գանձագողերին ու հողատուներին կազատեք հատուցումից:

Կաղկանձիչների ու գեբելսակապիկների հարյուրյակներն էի թերթում քիչ առաջ, ֆեյքերի հոսքագծերը՝ մի կողմ. «հորաքույրը՝ Յակուտիայից», «քեռին Սիկտիկվարից», «պապան՝ Ամստերդամից», «մաման՝ Կլայդերմանից» և «մտահոգ քաղաքացիները՝ մանավանդ, Երեւանից» վիճակներ են: Ցանկանում եմ բոլորին Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դահլիճում հավաքել և հարցնել,- այն, որ սերժիկներն ասում էին «ամայի, նշանակություն չունեցող հողեր էին….», դեռ չէիք ծնվե՞լ, թե՞ ծելեվիզոր չունեիք, միգուցե ինտերնե՞տ դեռ չկար, էն, որ ՊԱԶ-ի վարորդը միլիոնատեր էր դառնում, ինչո՞ւ ձեզ չէր սովորեցնում էդ ձեւը։

Տռաքվելու եք, եղունգներդ եք ուտելու մինչեւ արմունկներդ, հետո ոտներիդ եղունգներն եք ուտելու, հետո իրար եք ուտելու: Գիտեք, ես բարեխղճորեն, տասնամյակը 200 անգամ ասել եմ. «Նյուտոնի երրորդ օրենքը դեռ ոչ ոք չի չեղարկել», այդ հայվաններից մեկը չբացեց ֆիզիկայի դասագիրքը, տեսներ՝ էդ ինչ է նշանակում, ասում էի.

«Հատուցում է լինելու, որոշ մարդիկ դրան ամենինց վեր են դասում, ոմանք՝ արդարություն», ոչ մեկը չմտածեց, թե ոնց կարող է մենթապետությունը մաքուր ձեռքերով քանդվել, երբ ասում էի՝ «Հաց չորացրեք», մեկը չասաց՝ կարող է՞ սա լուրջ է ասում, և … Այդ ուղեղով մի ամբողջ պետություն եք կզած պահել կամ կզած պահողների հետույքը լիզել, բոլոր հնարավոր դիրքերով: այդ անուղեղներին թվացել է, թե, մինչեւ հատուցում էլ լինի, կամ էշը կսատկի կամ էշատերը:

Ես երեւի բոլորից լավ գիտեի, կներեք լոպազական դրվածքի համար, որ հազվադեպ են զավթարար ռեժիմները արագ փլվում, բայց անհնար չէի համարում, և արդեն 2 տարի է ե՛ւ ուրախ եմ, ե՛ւ հպարտ եմ, ե՛ւ բախտավոր եմ, ու երեւի շատերն իմ նման, որ մենք տեսանք հակամարդկային, հրեշական համակարգի սասանումն ու դղրդոցով փլզումը:

Ցանկանում եմ, որ բոլոր գյլամապիցցառուները, սերժաբարոներն, իրենց քեռանք Մասկվայից և խնամիք Վատիկանի կողքի պադվալներից իմանան այն, ինչ ասել եմ նախորդ տարիներին մի քանի անգամ։ Դուք, արդուկած ուղեղներով կաթնասուններ, անընդմեջ թերագնահատելու եք մարդկային արժանապատվության ներուժը,

հետո կապտած վերագնահատելու եք, և նորից պարզելու եք, որ թերագնահատել եք: Ես վաղուց ավելի էական բան չունեմ անելու, քան կյանքս դնել ձեր ազատագրման համար, գոնե ձեր ձագերի ազատագրման, կամ էլ թոռների, կամ էլ ծոռների: Ձեզ համար չեմ դրել, ինձ և իմպեսների համար եմ դրել, որ շնչելը հեշտանա: Իսկ ես, ինչ խոստանում եմ, ապա անպայման անում եմ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *