Ողբերգության հետքերով. Արտшշիրիմում արած նորհաճնցի տատիկի ամուսինն էլ է մшհացել

Գյումրեցի տատիկի դ ին գտնվել է: Այն, որ գտնված դ ին Նոր Հաճնում հու ղարկավորված տատիկի դ իի հետ էին շփոթել, պաշտոնական հայտարարություն չեղավ: 24News-ը կապ է հաստատել է Նոր Հաճնում հու ղարկավորված Սվետա տատիկի փեսայի՝ Հովհաննես Ադամյանի հետ:

Հարազատները վրդովված են, ասում են, որ պատահածը մեծ պատմություն սարքելուց առաջ գոնե մա հացածի հի շատակն էր պետք հարգել. սուտ լուրեր պետք չէր տարածել: «Ամբողջ հանրապետությունով մեկ տարածել են, թե իբր ուրիշի բերել ենք, հու ղարկավորել ենք, մեր տատիկն էլ զանգել է աղջկան, այսինքն՝ իմ կնոջը, իբր ինչի՞ իմ մասին չեք մտածում. դա ապատեղեկատվություն է»,-ասում է Հովհաննես Ադամյանը:

Ըստ փեսայի՝ հուղարկավորության հաջորդ օրը՝ ինքնա հողին, իրենց հետ կապ է հաստատել ոստիկանությունը և թույլտվություն խնդրել՝ արտաշ իրիմում անելու: «Դուք էս ամեն ինչը անմիջապես լսում եք ինձնից: Ոստիկանները նույնիսկ չեն պահանջել, ընդամենը խնդրել են արտաշ իրիմում անել՝ վստահ լինելու, թե ո՞ւմ ենք բերել, հուղարկավորել:

Մենք մեր ձեռով հանել ենք հողից: Էդ դա գաղները կնքված են: Ոստիկանների ներկայությամբ հանել ենք, իրենց հետ տեղափոխել են մո րգ, որտեղ մեզ արդեն չեն թողել մտնենք: Էդտեղ արտաշ իրիմում են արել, կանչել են, որդին մտել ա, տեսել ա՝ որ իր մայրն ա, նորից կնքել են, դրել են, բերել, հու ղարկավորել ենք…»,-ասում է փեսան ու վրդովվում.

«Հետո սա ի՞նչ պատմությունը ա, տատիկ ա, մա հացել ա, փոխել են… ո՞ւմ է պետք…»: Մա հացածի փեսան չգիտի՝ իրականում շփոթե՞լ էին դ իրերը, թե՞՝ ոչ. մո րգում իրենց նման տեղեկություն չեն տրամադրել, իրենք էլ տունը էլի մա հացած ու վարակվածներ ունեին, կարիքը չեն ունեցել ցավը խորացնել այդ տեղեկությամբ:

Միայն նշում են, որ մոր գից երկրորդ անգամ բերելիս հաստատ իրենց տատիկի դ ին են բերել, քանի որ որդին ու թոռը մա հացածի դեմքը տեսել են: Պատմությունը, ճիշտ է, արտառոց է, բայց Հովիկ Ադամյանը գյումրեցի այն ընտանիքին, ում տատիկի դ ին կորել է, խնդրանք ունի՝ չդիմել ոստիկանություն և թույլ չտալ, որ պատմությանը քաղաքական աստառ տան ստեղծված ծանր իրավիճակում:

«Մենք՝ Նոր Հաճնի տատիկի բոլոր հարազատներս, ոչ մի դժգոհություն չունենք, ոչ մի պրիտենզիա չունենք ո՛չ բուժաշխատողներից, ո՛չ բուժհիմնարկից, ո՛չ քույրերից, ո՛չ սանիտարներից, քանզի մենք ինքներս տեսել ենք, թե ի՞նչ աշխատանք են տանում բուժհիմնարկներում՝ մեր պացիենտների հետ կապված:

Մարդիկ հոգնում են, մի ամբողջ օր աշխատում են: Չեմ կարծում, որ մեկը կազմակերպել էր, ինչ-որ ինադու էր արել տատիկի հետ կապված պատմությունը: Թյուրիմացություն ա, էղել ա… դա էլ հոգնածության նշան ա, որ Լեննականի տատիկի անուն-ազգանունը սխալ են գրել: Այդքան բան»,-ասում է փեսան: Այս պատմության մեջ Ադամյաններին ամենաշատը ոարկացրել է այն, որ իրենց սուգը քաղաքականացրել են և համաճարակային ծանր իրավիճակում մեծ քննարկման թեմա դարձրել:

«Էսպիսի բան ո՞վ է տեսել: Ո՞վ է տեսել, որ սուգը քաղաքականցնեն: Դա մեզ հեչ հետաքրքիր չի, մեզ՝ հարազատներիս, հետաքրքիր չի: Մենք տատիկից առաջ կորցրել ենք պապիկին: 2 շաբաթ առաջ այդ տատիկի ամուսնուն ենք հու ղարկավորել: Մենք էդ սիրտը չունենք: Գիտե՞ք՝ ինչքան դժվար է մեզ համար: Մենք այսօր փորձում ենք գաղտնի պահել, որ դուստրերը չիմանան էս ամեն ինչի մասին»,-ասում է մա հացածի փեսան:

Նշենք, որ տասնչորս օր առաջ կորոնավիրուսից մա հացել է նաև 79-ամյա Սվետա տատիկի ամուսինը՝ 88-ամյա Ավետիս պապիկը: Ընտանիքում նորից վարակվածներ են եղել: Հարսը սկեսուրի հետ հոսպիտալացվել էր, սակայն բուժվել է: Վարակված է եղել նաև հարսի հարսը: Բայց այս պահին ընտանիքի բոլոր անդամների՝ կորոնավիրուսի թեստերի պատասխանը բացասական է:
Լուսինե Մուրադյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *