ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Առաջին տիկին Աննա Հակոբյանը ունեն 4 երեխա՝ 3 դուստր ու 1 զավակ։ Երեխաներից մեծը Մարիամ Փաշինյանն է, ով 20 տարեկան է,
սովորել է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում, այնուհետև ուսումը շարունակել է Էստոնիայում՝ Տարտուհի (Դորպատի) համալսարանում։ Մարիամ Փաշինյանին հաջորդող զավակը Աշոտ Փաշինյանն է, ով այժմ ծառայում է Արցախի Հանրшպետությունում։ Աշոտ Փաշինյանը բանակ է
գնացել 2018թվականի հուլիս ամսին, 2020 թվականին լրանում է նրա ծառայության երկրորդ տարին։ 3-րդ զավակը Շուշան Փաշինյանն է։ Շուշանը սովորում է դպրոցում և միաժամանակ ունի յութուբյան իր էջը, ուր պարբերաբար
տեսանյութեր է հրապարակում իրենց առօրյայից։ Չորրորդ զավակը Արփին է Փաշինյան։ Ինչպես արդեն նշեցինք, Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը ծառայում է Արցախում։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը Աշոտի մասին թողել է մեկնաբանություն, որը կներկայացնենք ստորև.
Աշոտ Փաշինյանը, մեկ ամիս, իմ տղայի հետ նույն զորամասում են ծառայել, որդիս ասում է՝ շատ համեստ, շատ ընկերական տղա է, գլուխ չի պահում երբեք, անգամ զորամասի տարածքը մյուս զինվորների հետ միասին հավասար մաքրում էր, իր համեստ ության համար բոլորը հարգում են Աշոտին։