Ավստրալական “Ձայնը” նախագծում Մաշա Մնջոյանը իր երգը սկսեց հայերեն կատարմամբ, նա տարավ հերթական փառահեղ հաղթանակը՝ անցնելով հաջորդ փուլ

Հիշեցնենք, որ նախորդ համերգի ժամանակ թեպետ Մաշա Մնջոյանի մարզիչն ընտրեց մեկ ուրիշ մասնակցի, սակայն աստղային ժյուրիի մյուս անդամը փրկեց Մաշային։

Նա «Ավստրալիայի ձայնը» երաժշտական նախագծում ժյուրիին և հանդիսատեսին առաջին անգամ ցնցեց «կույր լսումների» ժամանակ։ Նախորդ՝ «մենամարտ» փուլում, երգչուհին երաժշտական ռինգ դուրս եկավ` երգչուհի Էլլա Մոներիի հետ։

Ավստրալական «Ձայնը» նախագծի հերթական` Playoffs փուլում Մաշա Մնջոյանը նորից գերել է ժյուրիի անդամերին եւ իր մարզչի` Բոյ Ջորջի կողմից ստացել

ուղեգիր դեպի հաջորդ փուլ: Մաշայի հերթական մրցակիցը Էլիս Սենե-Լեֆաոն էր. նրանք կատարել են Ուիթնի Հյուսթոնի I Have Nothing երգը:

Հատկանշական է, որ Մաշան երգի 1-ին տողերը կատարել է հայերենով, ինչն արժանացել է ժյուրիի անդամների դրական արձագանքին: «Մաշա, ինձ դուր եկավ հայերենի միաձուլումն այս երգին, դու ճիշտ զգացմունք էիր դրել դրա մեջ, ու ես քեզ հավատացի»,-նշել է Բոյ Ջորջը:

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *