Արտերկրում ապրող Մանվել Ստեփանյանի բաց նամակը Նաիրա Զոհրաբյանին․․․«Մի կտոր լափի համար» այնքան մեծ վնաս եք պատճառել Հայաստանին

Տիկի՛ն Զոհրաբյան, «մի կտոր լափի համար» այնքան մեծ վնաս եք պատճառել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, իսկ մենք լքել ենք Հայաստանը, որ վերադառնանք միայն ձեզանից հետո. ևս մեկ բաց նամակ Զոհրաբյանին

Մանվել Ստեփանյանի նամակը Նաիրա Զոհրաբյանին Բաց նամակ ԲՀԿ պատգամավոր տիկին Naira Zohrabyan-ին։ Հարգելի տիկին Զոհրաբյան, ես ծնվել եմ 1985 թ.-ին Հայաստանի Հանրապետությունում, սովորել եւ ավարտել եմ միջնակարգ դպրոցը, զորակոչվել

բանակ։ Ծառայությունս ավարտելուց հետո խորհրդակցելով ընտանիքիս անդամների հետ, որոշում եմ կայացրել տեղափոխվել արտերկիր և արդեն 15 տարի է՝ ապրում եմ արտերկրում։ Ամուսնացել եմ հայուհու հետ, ունեմ երեխաներ։

Աղջիկս խոսում, գրում ու կարդում է հայերեն, և ես իրենց ապագան տեսնում եմ միայն Հայաստանում։ Այո, ես եկել եմ կամավոր «մի կտոր լափի համար», բայց չեմ ոտնահարել ոչ մի քաղաքացու իրավունք, ու դա եղել է իմ որոշումը, որի իրավունքն ունի յուրաքանչյուր ազատ մարդ։

Իսկ ի՞նչ է արել Ձեր խմբակցությունը Ձեզ հետ միասին։ «Մի կտոր լափի համար» 2008 թվականին կոալիցիա կազմեցիք Հայաստանը թալ անող կուսակցության հետ, և մարտի մեկի դեպքերի պատասխանատվությունը պետք է կրեք նաև դուք «Մի կտոր լափի համար» ծլկեցիք Ազգային ժողովից, որ գազային

խայտ առակ պայմանագիրը կյանքի կոչվի «Մի կտոր լափի համար» «փակեցիք Ձեր քաղաքականության էջը» ու պարզվեց՝ հերթական շոուն եք սարքել՝ խաբելով ՀՀ քաղաքացուն, որ այնքան մեծ հույսեր էր կապում ձեզ հետ։

Հարգելի տիկին Զոհրաբյան, «մի կտոր լափի համար» այնքան մեծ վնաս եք պատճառել Հայաստանին և Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, իսկ ես եւ շատ իմ նմաններ ընդամենը ժամանակավոր լքել ենք Հայաստանը, որ վերադառնանք միայն ձեզանից հետո։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *