Սա զուտ հիշեցում մանիպուլյացիայի և ստի գեներացման մեխանիզմների մասին…ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանի ջախջախիչ պատասխանը Վահե Էնֆիաջյանի բացահայտմանը

ԱԺ պատգամավոր Սոս Ավետիսյանն իր ֆեյսբոգքյան էջում գրել է. Այսօր ԲՀԿ-ական մի պատգամավոր՝ Վահե Էնֆիաջյանը՝ քաղաքական դաշտի մեջ ավելի հայտնի որպես չորս հարյուր ֆեյքերի տիրակալ, նեղված յուր տի րակալ Ծառուկյանի մասին դիտարկումներիցս, անրադարձել է իմ գործունեությանը և «բացահայտել», որ մինչ պատգամավոր դառնալս աշխատել եմ

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ում։ Ի դեպ՝ սա դժվար չէր բացահայտել, քանզի թե՛ նախընտրական բուկլետի մեջ, թե՛ ԱԺ կենսագրությունումս բաց ու հասանելի ներկայացված է մեր քաղաքացիներին։ Ֆեյքատերի գրառումով ի թիվս ուրիշ հարթակների կիսվել էր նաև tert.am-ը, որի համասեփականատերերից մեկը հեղափոխությունից միանգամից հետո դարձել էր միշիկամերձ ՀՀԿ նախկին պատգամավոր՝ Սամվել Ֆարմանյանը։ Սույն մսրդը հենց «Բաց

հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ում աշխատել է շուրջ երեք տարի։ Սա չեմ նշում որպես լավ կամ վատ երևույթ, այլ միայն հիշեցում մանիպուլյացիայի ու ստի գեներացման մեխանիզմների մասին։ Ես, ի տարբերություն այս անձանց, չեմ խմբագրում և չեմ խմբագրելու իմ կենսագրությունը, որով իրավամբ հպարտանում եմ։ Շատ առավել պատվաբեր է աշխատել անկախ հիմնադրամում,քան մի քան կոռուպցիայի ու

ընտրակեղծարարության կուսակցության մասնիկ լինելը։ Նախահեղափոխական Հայաստանում նման կազմակերպությունները, որոնց համբավը արատավորելու գործին լծված են կոռուպցիոն սխեմաներից զրկվածները, որոնք յուրաքանչյուր օր զգում են օրենքի սեղմվող շղթաները իրենց հաստ ացած վզերին, կանգնած են եղել քաղաքացու իրավունքի, ընտրական գործընթացների արդարության ու թափանցիկության, կոռուպցիայի դեմ պայքարի համար։ Սա է, որ հանգիստ չի տալիս ղա զերին և ֆեյքերին։ Փորձ է արվում վախեր սերմանել հասարակության մեջ, սակայն նրանք

ինչպես միշտ ձախողվում են։ Այս կազմակերպության մեջ աշխատելով է, որ կախված չեմ եղել քրեաօլիգարխի դյուքաններից։ «Հեղափոխությունից տու ժածներ » այդպես էլ չհասկացան, որ 2018թ.-ի իրադարձությունները Հայաստանում եղան ոչ թե այն պատճառով, որ ֆինանսապես անկախ քաղաքացիները կարողանում էին անկաշկանդ խոսել այդ արատավոր երևույթների իմասին, այլ այն պատճառով, որ այդ քր եաօլիգարխիկ բուրգից կախման մեջ գտնվող քաղաքացիները նույնպես գիտեին, տեսնում և հասկանում էին այդ ամենը, թեկուզ հաճախ ստ իպված էին լռել։ Այդ էր պատճառը, որ փողոցում ոչ թե հազար, այլ հարյուր

հազարավոր քաղաքացիներ էին պայքարի մեջ՝ մերժելու այդ արատավոր երևույթները։ Իսկ ոմանք մինչ այսօր էլ նրանք շարունակում են մեղադրել ու ավանարկել այդ հիմնադրամներին և հասարակական կազմակերպություններին՝ այդպես էլ դասեր չքաղելով: Իսկ քաղաքական կշռի վերաբերյալ խոսելիս խորհուրդ կտայի հարգարժան ֆեյքատերին նկատի ունենալ, որ ես, որքան էլ «Իմ քայլի» շռ նդալից հաղթանակի ֆոնին համեստ, սակայն, այնուամենայնիվ, 3 անգամ ավելի շատ

քաղաքացիների վստահության քվե եմ ստացել, քան ինքը՝ պարոն Էնֆիաջյանը։ Պարոն էնֆիաջյանին թերևս թյուրիմացության մեջ է գցել այն հանգ ամանքը, որ իր խմբակցությունը Ազգային Ժողովում ներկայացված է քսանվեց պատգամավորով, և մինչ նա կարծում է,թե դա գրեթե նույն ներկայացվածությունն է, ինչ նախկինում, շտապեմ հիասթափեցնել՝ հիշեցնելով, որ իրենց խմբակցության մանդատներից 16-ը Իմ քայլ-ի հաշվին ստացած բոնուս ներեն, մինչդեռ իրենց կուսակցությունը ընտրողների քանակի 4 անգամ նվազում է

գրանցել մեկ տարվա մեջ, իսկ տոկոսային առումով 27-ից գահավ իժել է ութ տոկոսի, և այդ գահավիժումը, ինչպես ցույց են տալիս քաղաքական գործընթացները և հարցումները, շարունակական է։ Այս ցուցանիշներով թերևս նրանց գերազանցում է միայն իրենց նախկին, սակայն միշտ սիրելի կոալիցիոն գործընկերը։ Եվ վերջում կարճ անրադարձ կատարեմ հայ-ռուսական հարաբերություններին՝ ինչպես հեղափոխության ժամանակ խոստացվել է արտաքին քաղաքական վեկտորների փոփոխություն չի լինելու։ Հետհեղափոխական Հայաստանի մեջ ռազ մավարական գործընկերոջ

հետ հարաբերությունների վատթարացման վերաբերյալ գու ժել են կոնկրետ շրջանակներ (ներառյալ ղա զերը), սակայն միայն Կովիդից առաջ եղած 2 կարևոր դրվագով օրինակ՝ լրջագույն ռազմատեխնիկայի ձեռք բերելը և ԵԱՏՄ-ի առաջնորդների, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետության, Սինգապուրի ու Մոլդովայի ղեկավարների խորհդի նիստը ՀՀ-ում, բավարար են արդեն իսկ տեսակետ կազմելու մեր հարաբերությունների խորության ու ռազմավարական բնույթի վերաբերյալ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *