ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Ռաֆայել Մնացականյանի ջախջախիչ պատասխանը Նաիրա Զոհրաբյանին

Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել․ Համապատասխանների ճամբարից մի լորդուհի մեզ՝ սփյուռքահայերիս, անվանել է մի աման լափի համար Հայաստանից փախածներ։

Փորձելով արհամարհել ստորև նշված սևահեր պարմանուհու անբռնազբոս պահվածքը, անհրաժեշտ եմ համարում մի բան ասել ու ընդգծել վստահ ու հստակ։ Սոցցանցերի ձեր էջերում կենդանիների պաշտպանությամբ եք հանդես գալիս,

երբ գրկում եք ձիերին ու նկարվում եք այդ ձիերի հետ, լավ կլիներ` ձեր շրջապատում անազատության մեջ գտնվող գազանների արքայի հետ մի հատ նկարվեիք նույն կերպ՝ գրկված, ու ինչի չէ, գուցե Աստծո նախախնամությամբ ազատություն պարգևեիք նրան։

Երբ բանակի ընկած հերոսների մայրերի հետ էիք հանդիպում և քաղաքական դիվիդիտներ էիք շարում, փորձեիք ձեր գանձարանից, փարավոններից ու բուրգերից միջոցներ պոկել և հատկացնել նրանց կարիքները հոգալու համար։

Երբ հայուհու ձեր կերպարից եք խոսում, հրաշալի կլիներ, որ քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ ձեր թայֆայական ճառերը ու խիստ քյառթու բառապաշարը յութուբով վերանայեիք:

Մանրամասները դիտեք տեսանյութում՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *