Խաչիկ Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ ՊԵՏՔ ՉԷ ԳՈՏԿԱՏԵՂԻՑ ՎԵՐԵՎ ԹՌՉԵԼ
Վերջին օրերին հակահեղափոխական ուժերի սուտն ու կեղծիքը, զրպարտություններն ու քստմնելի գործողությունները մնացին ստվերում, որովհետև ավելի զարհուրելի իրողությունների ականատեսը եղանք։ Պատկերացրեք մի փաստ, որտեղ Աժ-ում ներկայացված, առավել ևս իր ներկայացուցչությամբ 2-րդ ուժն հանդիսացող կուսակցությունը, իր գործելաոճը դարձրել է քուչայական մակարդակի։
Որպեսզի ասածս ավելի պատկերավոր լինի նշեմ, որ մի քանի օր առաջ այդ կուսակցության լիդեռը շատ խիստ անհանգստությամբ իր մտքի խռովքն էր արտահայտում Ռուսաստանի ու նաև ռուս ժողովրդի հետ մեր հարաբերությունների փակուղի մտնելու առիթով, ախ ու վախով քարոզում էր ռուս եղբայրների այնքան սիրելի ու էական լինելու
հանգամանքը։
Իսկ ահա մի քանի օր հետո այդ կուսակցության մեկ այլ ղեկավարը, մոռացած իր հայ լինելը, իմիջայլոց նա նաև ազգային ժողովում մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, իր մեղադրող ու զրնգուն ձայնով ամբողջ աշխարհի հայությանը անվանեց բոմժեր ու մի աման լափի համար հայրենիքից հեռացածներ։
Ես չեմ կարող այս ամենի գնահատականը տալ, սրա գնայատականը կարող է տալ ամբողջ աշխարհի հայությունն ու ինքը Բարձրյալը։ Նա այդ “ելույթի” ընթացքում չմոռացավ հնչեցնել իր աշխարհի ամենաերջանիկ կինը լինելու հանգամանքը, երևի չպատկերացնելով, որ այս պահին ամենադժբախտը իր երեխան է, ով ականատես է լինում իր ծնողի ոչ նչացման արարողությանը։ Հիմա խոսքս ուղղում եմ Նաիրա Զոհրաբյանին։
Տիկին Զոհրաբյան շատ խոսել, դեռ չի նշանակում շատ բան ասել և հենց շատախոսության արդյունքում է, որ այսօր Դուք ու ձեր կուսակցությունը հայտնվել է աննախանձելի վիճակում։ Դուք զոմբիացած լինելով հանդերձ մի ողջ հայության անվանում եք զոմբիներ ու ինչ իրավունքով, որ պատգամավոր եք՞, բայց դուք ախր դե յուրե պատգամավորներ էլ չեք, բոլորին է հայտնի ձեր խորհրդարան մտնելու գործելաոճը, որի վառ ապացույցը վերջերս հանրությանը հայտնի դարձած ձեր ստորացուցիչ բարաթ֊ղազագրերի առկայությունն էր, որի տակ էլի շատ կարևոր
հանգամանք կա թաքնված ու եթե այդ մասին առայժմ չի խոսվում, դա չի նշանակում, որ ոչ ոք տեղյակ չէ մեծ գումարների դիմաց ստանձնած ձեր պարտավորություններից ։ 0-ից առաջ պետք է գոնե մեկ բնական թիվ լինի, ո այն իմաստավորվի, հավատացեք այդ նույն սկզբմունքը կա նաև մարդկանց արժեհամակարգում։ Ուստի պետք չէ գոտկատեղից վերև թռչել, նամանավանդ, որ թռչել չգիտեք