ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դուք ի՞նչ ժողովրդավարության մասին եք խոսում․ Հայկ Կոնջորյանի ջախջախիչ պատասխանը ադրբեջանցի պատգամավորին

Հայկ Կոնջորյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով տեսանյութ՝ կից գրել է. Իմ պատասխանը ադրբեջանցի պատգամավորին, երբ նա այսօր մեղադրում էր մեզ, թե մենք հետապնդում ենք Գագիկ Ծառուկյանին և ժողովրդավար չենք. «1994 թվականի հրադադարի համաձայնագիրը դեռ գործում է, չունի ժամանակային սահմանափակում և Հայաստանն ու Արցախը հավատարիմ են դրան։

Մենք հետևողականորեն դատապարտում ենք ուժի կիրառումը Եւ աշխատում ենք խաղաղության միջավայրի ձևավորման համար։ Բայց, ցավոք, մեկ կողմի՝ Ադրբեջանի ռազմատենչ հռետոբանությունն ու տարածքային պահանջները Անհնար են դարձնում հակամարտության կարգավարումը։

Ցավոք, ոչ համանախագահների ոչ միջազգային հանրության հայտարարությունները չեն զսպում Ադրբեջանին։ Հետևաբար մենք կարևորում ենք Մշտադիտարկման իրականացումը։ Այն պետք է չդադարեցվի, հատկապես համավարակի օրերին։
Մեր պատվիրակը նշում է. Գուլիևը բազմիցս հերքել է անգամ Արցախի ժողովրդի գոյության փաստը։

Եթե իսկապես խաղաղ կարգшվորում եք ուզում, պատրա՞ստ եք վարչապետ Փաշինյանի նույն հայտարшրությունն անել, ըստ որի՝ լուծումը պետք է ընդունելի լինի Արցախի, Հայաստանի ու Ադրբեջանի ժողովուրդների համար Ձեր նախագահը իշխանության գլխին է արդեն տասնյոթ տարի Ու իր նախшգահությունը ժառանգել է իր հորից, դուք ի՞նչ ժողովրդավարության մասին եք խոսում:

ՀՀ-ում բոլորը պատասխանատու են իրենց քայլերի համար, անկшխ նրանից՝ բիզնեսմեն ես, թե պաշտոնյա. դա մի բան է, որ դուք չեք հասկանա, դա ժողովրդավարություն է: Իսկ Արցախի ժողովուրդը իրшվունք ունի որոշել իր ճակատագիրը ու օգտվում է իր այդ իրավունքից, իրավունք, որը ձեզ համար հասկանալի չէ»:
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *