Րեգինա Պրազյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակելով տեսանյութ ԱԺ նիստերից՝ կից գրառում է կատարել. Ազգային ժողովի ոչ մի նիստ բաց չթողելով հшնդերձ, ինչպե՞ս եմ բաց թողնել տիկին Կարապետյանի տվյալ ելույթը՝ ես էլ չեմ իմանում։
Սակայն կшրծես այս օրվա համար լինի և բոլորիս սրտից! Հարգանքներս տիկին Մարիա Կարապետյանին
«Տիկին Զոհրաբյան, նորմալ կլիներ որ դուք ձեր ելույթի մեջ ասում եք դիս կուրս, այլ ոչ թե խոսույթ, նյու կոսմոպոլիտիզմ,
այլ ոչ թե նոր աշխարահաքաղաքացիություն, դիլեմա, այլ ոչ թե երկընտրանք, պրոդուկտ, այլ ոչ թե արտադրանք, պատմությունը իմանալը՝ դա հին մտածողություն է, այլ ոչ թե պատմությունը իմանալը հին մտածողություն է։
Նույնիսկ նորմալ կլիներ, որ դուք ասում եք ութանասուն, այլ ոչ թե ութսուն, եթե այդ ամենի հետ միաժամանակ մեզ հայոց լեզվի դասեր չտայիք։ Քանի որ ասեցիք՝ գուցե ձեզ չի ուղղված,
ապա առաջարկում եմ հայոց լեզվի դասերը համապատասխանաբար քն նարկել ձեր խմբակցության նիստի ժամանակ, այլ ոչ թե ազգային ժողովի ողջ կազմի ներկայությամբ։
Առավել մանրամասն դիտել տեսանյութում։