Հենրիխ Համլետի Մխիթարյան, հայ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» առաջին աստիճանի շքանշանակիր: Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան։
Հենրիխ Մխիթարյանը ծնվել է ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Յոթ տարեկան հասակում ընտանիքի հետ Ֆրանսիայից վերադարձել է Հայաստան, որտեղ էլ որոշել է ընտրել ֆուտբոլիստի կարիերան։ Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկուն է, իսկ 2015 թվականից՝ ավագը։
Ներկայումս հանդես է գալիս իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբում։ Ունի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում (2012)։ Ութ անգամ (յոթ անգամ անընդմեջ) դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015 2016,2017 թվականներին)։
Համարվում է Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմ բարկուն՝ ութսունվեց խաղում խփած 29 գնդակով։ Հանդիսանում է միակ հայ ֆուտբոլիստը, որը խաղացել է Անգլիայի Պրեմիեր Լիգայում: 2017 թվականին ընդգրկվել է Հայաստանի լավագույն մարզիկների Top 10-ում։
Իտալիայի Ա Սերիայի 31-րդ տուրի Ռոմա – Պարմա խաղի առաջին կեսից հետո հաշիվը հավասար է՝ 1-1։ Հռոմեական թիմի կազմում 43-րդ րոպեին պատասխան գոլը խփեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Տեսանյութը ստորև՝
#ROMPAR
1-1 Mkhitaryan
Follow me for more goals update pic.twitter.com/msuIXt77SN— Live Soccer Goals (@LiveSoccerGoal1) July 8, 2020