20 տարուց ավել գռփել են, Նիկոլը լավ ա անում…
Նրան բաժին է հասել քանդված երկիր ու արդեն ինչ-որ բաների հասել է, դա մեծ բան է. Նիկոլայ Ծատուրյան Հարցազրույց Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ,
ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանի հետ։ Նիկոլայ Ծատուրյանը բազմիցս է հանդես եկել Նիկոլ Փաշինյանի և կառավարության մասին իր փայլուն և ոգեկոչող խոսքերով։ Այս անգամ նա նշում է․ «Քսան տարուց ավելի,
ու նույնիսկ դրանից առաջ անընդհատ գռփել են, գռփել են ու գռփել են, քանդված երկիր են տվել, էդ երկիրը պետք է կանգնացնել բոլոր միջոցներով, այդ թվում տոտալիտար։ Նշանակություն չունի ինձ համար ինչ միջոցներով, կարևորը կանգնացնի երկիրը»,- նշել է ռեժիսորը:
«Մենակ էն փաստը, որ կոռուպցիան Փաշինյանը ցանկանում է վերացնել և արդեն ինչ-որ բաների հասել է, մեծ բան է»,- ասել է բեմադրիչը:
Մանրամասները դիտեք տեսանյութում՝