Հիշեցնենք, որ այսօր համացանցում օգտատերերից մեկը մի տեսանյութ էր տեղադրել, թե ինչպես են ոստիկանները բռնի ուժով աղջկան տանում ոստիկանական բաժին։
Պատճառը եղել է դիմակ չկրելը, ինչի արդյունքում ոստիկանները աղջկանից ուզեցել են անձնագիր, իսկ փոխարենը անձնական տվյալները հայտնելուն և անձնագիրը տալուն՝ աղջիկը հանդգնում է պատասխանել, թե “օրենքը արհամարհած ունեմ”։
Ինչպես գիտենք, համացանցում արդեն բազմիցս նմանատիպ տեսանյութեր են հրապարակվում, երբ քաղաքացիները չեն հնազանդվում ոստիկաններին, շատերը այս պարագայում մեղադրում են ոստիկաններին, սակայն օրենքի առջև բոլորը հավասար են և կանոնները
խախտելու դեպքում անհրաժեշտ է պատժել յուրաքանչյուրին։ Քիչ առաջ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակեց տեսանյութի ամբողջական տարբերակը՝ կատարելով հետևյալ գրառումը․ “Քիչ առաջ
«ֆեյսբուքյան» օգտատերերից մեկը տեսանյութ էր հրապարակել, ուր երեևում էր, որ ոստիկանները մի աղջկա բերման են ենթարկում։ ներկայացնում ենք մինչ այդ տեղի ունեցածը”։
Տեսանյութը առաջարկում ենք դիտել ստորև՝