Արտակ Գալստյանն իր ֆեյսբուքյան Էջում գրել է.
Բազմաթիվ օգտատերեր գրում են ու ցանկություն հայտնում, որ ես ևս կարծիք հայտնեմ Նաիռա Զոհրաբյանի հանրաճանաչ լափամանների ելույթի վերաբերյալ: Ազգային ժողովի սույն պատգամավորի դարակազմիկ ելույթին անրադարձել են հազարավոր քաղաքացիներ,
թե Հայաստանի Հանրապետությունից, թե սփյուռքից:
Անրադարձել են այնպիսի որակավորումներով, որ կարծում եմ հավելելիւ ոչ մի բան չկա:
Սակայն նաև պետք եմ արձանագրել հետևյալը: Նաիռա Զոհրաբյանի հետ շփվելու, նրա հետ հարաբերվելու ամենափայլուն ձևը, 2 անգամ հանրային մակարդակով,
անկախ իր կամքից մատնանշել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը:2 անգամ, էքստրեմալ իրավիճակներում, երբ նույն տիկինը դարձյալ անգամ փորձել է ժողովրդական լեզվով ասած <<բորշել >>, Գագիկ Ծառուկյանը միանգամից անջատել է վերջինիս խոսափողը << Նառա դու սուս >> արդեն թևավոր եղած խոսքով:
Ամփոփեմ ՝ Առավել դիպուկ գնահատական քան տվել է Նաիռա Զոհրաբյանին Գագիկ Ծառուկյանը տալ հնարավոր չէ: Մտահոգիչ է, որ նույն տիկինը արդեն չի ենթարկվում իր ղազագրի հասցեատեր Ծառուկյան Գագիկի << Նառա դու սուս >> հրահանգին:
Չար լեզուներն ասում են, որ Նառան հուսով է, որ Ծառուկյանը այնուամենայնիվ կկալանավորվի ու ինքը էլ ստի պված չի լինի վեր թռնել յուրաքանչյուդ անգամ << Նառա դու սուս >> հրահանգը լսելուց:
Հ.Գ
Այստեղ են ասում, Նաիրա ջան, որ ասում են սուս, Ապա սուս էլի, չես լսում մեզ, գոնե շեֆիդ լսի:
Արտակ Գալստյան