ՆՈՐ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ահա, թե ինչու է համացանցը ծաղրում Սերժ Սարգսյանի տեսակապը

Ինչպես գիտենք, այսօր համացանցում տարածվեց մի տեսանյութ,

որտեղ Սերժ Սարգսյանը դիտում էր «Լույս» հիմնադրամի միջոցներով Արցախի հանրապետության մեջ կատարվող` Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների գործընթացին։ Հայաստանի Հանրապետության 3-րդ նախագահի գրասենյակը այսօր

հաղորդագրություն ու տեսանյութ էր հրապարակել և տեղեկացրել, որ Սարգսյան Սերժ տեսակապի միջոցով հետևել է «Լույս» հիմնադրամի միջոցներով Արցախի հանրապետությունում կատարվող` Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների գործընթացին։

Տեսակապը տարատեսակ քննարկումների առարկա է դարձել համացանցում։ «Սենց վատ Տեսանյութ մեկ էլ Դիանայի սերիալի էպիզոդիկ դերերի դերասաններն ունեն»,- գրել է Արման Թաթոսյանը:

«Էս մարդը չի իմանու՞մ, որ դրսում 2020 թիվն ա… Բայց ինչի՞ էլի… խի՞…. կարայիր սովորական տեսանյութ անեիր ու վերջ, որ դու շատ «մեծ և բարի» անձ ես, վանք և եկեղեցաշինությունով ես զբաղված, չէ դէ ոնց` ուղիղ եթեր»,- Այսպիսի գրառում է կատարել օգտատեր Դավիթ Աթայանը։

Տեսանյութը դիտեք ստորև՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *