Քեզ համար, ի՞նչ է, մեկ առ մեկ թվարկե՞մ, թե քո պաշտպանած դատավորներն ինչպես էին Բաղրամյան 26-ից…Ալիս Սողոմոնյանի հերթական ջախջախիչ գրառումը Ռուբեն Վարդազարյանի մասին

Ալիս Սողոմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
ԲԴԽ-Ն ՆՈՒՅՆ ՃԱՀԻՃՆ Է, ԻՆՉ ՈՂՋ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ։ ԲԴԽ-ն ղեկավարող վարդազարյան ռուբենը եթերով բացահայտ վիրավորեց Հյաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ու ՀՀ ՊԵԿ քննչական վարչության բարեխիղճ աշխատողներին: Վիրավորեց՝ խախտելով էթիկայի բոլոր նորմերը, վեր թռչելով իր լիազորություններից:

Նա իր այդ վիրավորանքներով պաշտպանության ներքո առավ այն երկու հարյուր քառասուն դատավորներին, որոնց մոտ 80 տոկոսի կենսագրության մեջ նույնիսկ դպրոցականը հեշտությամբ կգտնի կոռուպցիայի և կաշառակերության տարրեր: Ակնհայտ փաստ է, որ քոչարյան ռոբիկի և սարգսյան սեռժիկի նշանակած դատավորները, որոնք միշտ էլ ուղղորդվել են Բաղրամյան 26-ից, այժմ էլ չեն դադարում աշխատել իրենց նախկին կապերի ազդեցության ներքո:

Եվ այսօր ԲԴԽ կոչված (Բարձրագույն Դատական Խորհուրդ) այդ հորինված կառույցը, իր չորս դատավոր անդամներով դեմ քվերակելու հետևանքով, մերժեց ազարյան ազգանվամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջնորդությունը: Չնայած դրանց անունները տալը անչափ տհաճ ու անպատվաբեր է, սակայն թքելու արժանի այդ անունները արժե թվարկել՝ 1.Ռուբեն Վարդազարյան,

2.Մեսրոպ Մակյան, 3.Սերգեյ Չիչոյան, 4.Անի Մխիթարյան: Ինձ Այժմ շատ ավելի մտահոգում են այդ արհեստածին ԲԴԽ կառույցը ղեկավարող վարդազարյան ռուբեն կոչված մարդու վիրավորական արտահայտությունները: Ինչի՞ց են այդպես վառված այդ հները, մեկն էլ հենց շատ հին վարդազարյանն ինքը: Այդ ի՞նչ տեքստ են անգիր արել, որ հա՜ կրկնում են. երբ հանց ագործ ռոբիկին իր կատարած հանց անքների համար մեղադրում են, ասում են քաղաքական հետա պնդում է: Երբ դատավոր ազարյանի դեմ,

բոլորովին այլ հարցով, միջնորդում են կարգապահական պատասխանատվության ենթարկել, ասում են քոչարյանին կալանքից ազատ արձակելու համար է կառավարությունը ցանկանում նրան պատժել: Ո՛չ և հազար անգամ ո՛չ, մոռացե՛ք ձեզ սովորեցրած այդ անգիր տեքստը – սա դատական նեխած միջավայրը մաքրելու պրոցես է, պարոնայք հնի մնացուկներ ու այսօր մերժվածներից նախկինում նշանակվածներ: Ձեր ԲԴԽ կոչված կառույցի մեջ, որ հիմնադրվել էր հանուն գագիկ հարությունյանի հետագա պաշտոնավարման, իբր թե, փակ,

գաղտնի քվեարկության հետևանքով, համալրվել է նախկինների դրածո դա տավորներով: Եվ դու, ԲԴԽ նախագահ ռուբեն վարդազարյան, չափդ ճանաչիր, երբ ապուշության աստիճան հասնող հայտարարություն ես անում, թե՝ «մենք ունենք ոչ այնքան գրագետ քն նչական մարմիններ…»:
Դա ասում ես և միանգամից վրա բերում, թե՝ «մենք չունենք անգրագետ դատավոր»:
Եթե նույնիսկ մի կողմ դնենք, որ դու, վարդազարյան, այդպիսի հայտարարություն

անելու, այն էլ եթերով, իրավունք չունես, բա քեզ չհարցնե՞նք, թե դու անկա՞խ մարմնի ղեկավար ես, թե՞ ձեր բակում նստած բամբասկոտ կնիկ, որն իրեն չհավանած հարևանին անգրագետ է համարում, իսկ իր ազգականներից ամենքին՝ աշխարհի գրագետներ: Այն քո կառույցի դատավոր, հմուտ իրավաբան Հայկ Հովհաննիսյանի գլխին կողմնապահությամբ սարքած քո գործից, նրան հետա պնդելու քո պահվածքից հասկանալի եղավ, վարդազարյան, որ քեզ համար հաճելի չեն գրագետ դատավորները, որոնցից մեկը Հայկ Հովհաննիսյանն է, որին չես դադարում հետա պնդել: Եւ այժմ

գովաբանական ճառեր ես ասում դատարաններում նախկին 2 նախագահ կոչվածների նշանակած դատավորների վերաբերյալ և փնովում ես քննչական ծառայության քն նիչներին, ովքեր լծվել են կաշառակերների բուն ներկայացող դատական համակարգը մաքրելու գործին: Այժմ դու պաշտպանում ես մի դատավորի, որի մասին նման կարծիք էլ կա. «Ազարյանը նախկին իշխանությունների բութ գործիքն էր և կա…»: Եւ սա բացասական եզակի կարծիքը չի նրա մասին:

Կարո՞ղ է, վարդազարյան, քեզ էլ է վառել ապօրինի գույքի բռնազավթման օրենքի ընդունումը: Դու է՞լ ունես անհանգստանալու պատճառ: Այդ ինչի՞ց ես անհանգստացած, որ զբաղեցրածդ պաշտոնին ոչ հարիր որակումներ ես տալիս և վիրավորում նախաքն նական մարմինների աշխատակիցներին: Դատավոր աշխատած ձեր ժամանակների կեղտը մաքրելու ազնիվ գործին են կոչված քն նչական մարմնի քն նիչները, որոնց մեկօրյա աշխատանքային ծանրաբեռնվածությունը, վարդազարյան,

քո Ու քո այդ անկյալ կառուցի 1 տարվա զբաղվածության չափ է: Դու պաշտպանության տակ ես առնում քո ասած այդ երկու հարյուր դատավորին, որոնց, եթե ոչ հարյուր, ուրեմն հաստատ 80 տոկոսի կենսագրությունը, մանավանդ ռոբերտ քոչարյանի և սեռժիկ սարգսյանի տիրապետության տարիներին, եղել է ամենաթողության և կեղծիքների շարան: Քեզ համար, ի՞նչ է, մեկ առ մեկ թվարկե՞մ, թե քո պաշտպանած դատավորներն ոնց էին Բաղրամյան 26-ից եկող հրահանգներով կալա նավայրերը լցնում ազնիվ Քաղաքացիներով, ճակատագրեր խեղում:

Վերջիններս զուտ մի՛, այսպես ասած, «մեղք» ունեին՝ չէին ցանկանում հաշտվել քո նախկին սիրելի նախագահների հակաժողովրդական ռեժիմին:
Քեզ ասեմ, վարդազարյան, որ քննչական մարմինների կողմից քո ախմախ հայտարարության պատասխանը շատ նուրբ է, ի տարբերություն քո անտեղի վի րավորանքների: Եթերից ասված քո բարբաջանքները նրանք միայն ոչ կոռեկտ և էթիկայի կանոններից դուրս են համարում: Սակայն նրանց այդ նուրբ պատասխանը թող քեզ չուրախացնի և չթևավորի, վարդազարյան: Դու նեղված ես, երևի, որ ՄԻԵԴ-ը հրայր թովմասյանին և էն երեքին իրենց տեղը ցույց տվեց: Նեղված ես դրանից նույնպես, որ անթաքույց է քո սերը Սահմանադրական դատարան կոչված սեփականաշնորհված բուդկայի տերերի նկատմամբ: Դա միայն քո սերը չի նրանց

նկատմամբ, այլև քո վա՛խը: Ինչո՞ւ վախը, Քանի որ դու շարունակում ես պատժել քո կառուցի գրագետ դատավոր Հայկ Հովհաննիսյանին, ով վիրավորական էր համարել և հատուկ կարծիք էր գրել, թե ՍԴ-ն մեզ զրկում է մեր լիքազորություններից: Վախդ էլ այնքան մեծ է, վարդազարյան, որ քո հիմնարկի թասիբը պահել ուզեցողին Հովհաննիսյանին վերագրվող շինծու գործը կասեցրել ու ուղարկել ես… ՍԴ: Դու քո մարմնի այդ ո՞ր օրգանով ես մտածում, վարդազարյան, որ սահմանադրական դատարանին քննադատող մարդու գործը ուղարկում ես այդ նույն դատարանից տեսակետ ստանալու: Ծիծաղս էլ է գալիս, որ դու պատ ժում ես քո իսկ կառույցի դա տավորին, որը միակն է այդ կառույցի դա տավորներից, որ բարձրաձայնեց, թե ՍԴ-ն, նույն ինքը՝ հրայր թովմասյանը, իրավունք չունի ԲԴԽ-ի լիազորությունների վրա խաչ քաշել: Իսկ դու,

վարդազարյան, քո ղեկավարած կառույցը վիրավորող հրոյի առաջ էդ քո հսկա բոյովդ կորացար և խոնարհվեցիր: Ամոթ քո թասիբին, եթե, բնականաբար, մի կտոր թասիբ ունես: Ու դեռ ԲԴԽ կառույցի տնօրեն ես կոչվում: Եթե դո՛ւ ես այդ պավածքի տերը, խեղճ իմ Նոր երկիր, ինչպե՞ս է մաքրելու ձեր նեխած ճա հիճը, որից գարշահոտությամբ է բուրում: Եթե քո մեջ, վարդազարյան, մի քիչ թասիբ մնացել է, հրապարակային ներողություն խնդրիր քո ասած վի րավորական բնույթի դատողությունների համար:
Զարմանք բան է, թե ինչո՞ւ պետությունում իրականացվող վերափոխումների ալիքն այդպես էլ չի տարածվում ԲԴԽ-ի նախագահի, կամազուրկ դա տավորներ Մեսրոպ Մակյանի,

Սերգեյ Չիչոյանի և Անի Մխիթարյանի վրա: Ու արդեն Ակընհայտ է, որ 2008թ.-ին ռոբերտ քոչարյանի կնքահայրությամբ դատավոր ընտրված վարդազարյանը պետք է իր հովանավորության ներքո առնի ազարյան ազգանունն ունեցող դատավորին, որը քոչարյանի հայացքից վախենալով՝ ազատել էր այդ ոճրագործ ամբաստանյալին: ԲԴԽ-ական կամազուրկ ստո րաքարշներ, ձեր հույսն ինչի՞ վրա եք դրել, որ տենց խխունջի ձեր պատյանը մտած՝ խաղեր եք տալիս, իբր, տեսեք, տեսեք, մենք անկախ միավոր ենք: Թքե՛մ ձեր անկախ լինելու վրա, եթե պոչերդ չեն դադարում մնալ ժողովրդից մերժված հների ոտքերի ներքո: Եվ, ի վերջո, այս պետության ինչի՞ն է պետք այդ կառույցը, մանավանդ, որ այն արհեստածին է:

Եվ արդյոք տրամաբանական չի՞, որ առհասարակ լուծարվի այդ ԲԴԽ կոչվածը, մի էական քայլ, որ հաստատ տեղավորվում է դատաիրավական բարեփոխումների շրջանակում: Դուք՝ անգործության մատնված և կեղծարարություններով զբաղվող բդխականներ, որ հակաժողովրդական պահվածք եք դրսևորում Հեղափոխության հաղթանակը վայելող այս պետությունում, ինչո՞ւ պետք է ժողովրդի հաշվին 1,5 մլրդ դրամ ծախսով պահվեք ձեր այդ ոչինչ չարժեցող կառույցի մեջ: Ապա, ԿՈՉՍ օրենսդիր, գործադիր մարմիններին, հնարավորինս շուտ լուծարեք հրայր թովմասյանի նախկին Սահմանադրական դատարանի որջից ոչնչով չտարբերվող ԲԴԽ անվանված այդ հավելյալ կառույցը: ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *