SARS-CoV-2, ՌՆԹ պարունակող միաշղթա վիրուս, 1-ին անգամ հայտնաբերված 2019 թվականի դեկտեմբերին, Ուհանում 2019-2020 թվականների կորոնավիրուսի բռնկման ժամանակ։
2020 թվականի հունվարի 20-ին Չինաստանի Գուանդուն նահանգում հաստատվել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդու։ Առայժմ վիրուսի բուժման որևէ կոնկրետ մեթոդ չի մշակվել։
Հունվարի 22-ից Ուհան քաղաքում կարանտին է հայտարարվել, ողջ հասարակական տրանսպորտի աշխատանքը դադարեցվել է, իսկ քաղաքը փակվել է մուտքի և ելքի համար։
Կորոնավիրուսով հազվադեպ է լինում, որ երեխա վարակվի, սակայն այնուամենայնիվ ապահովագրված չէ ոչ մի երեխա ու ցանկալի է, որ ծնողները ուշադիր լինեն և իմանան կորոնավիրուսի ախտանիշները ՝ երեխաների մոտ։ Իրականում երեխաների մոտ լրիվ այլ կերպ է արտահայտվում վիրուսը։
Երեխաների մոտ 1-ին ախտանշանը առատ քրտնարտադրությունն է։ Ախտանշաններն են նաև ՝ լուծը, սրտխառնոցը, ախորժակի անկումը և նյարդային խնդիրների առաջացումը։ Եթե նման ախտանիշներ նկատեք, անպայման դիմեք բժշկի օգնությանը։