Ստյոպա Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
Նայեցի Քոչարյանի ու 70 համախոհների հեռավար “հանդիպումը”․․․ Դեհ, սկզբում ու վերջում աչքերի արցունքները “սրբող” կանանց, սեփական բնակարանի մեջ Քոչարյանի անկյուն և պատերին լուսանկարները փակցրած աղջկա,
Քոչարյանի “անհապաղ վերադարձը” պահանջող զանգերի վերաբերյալ հուզախռով պատմող տիկնոջ, Քոչարյանին երկրի ղեկավար տեսնող Ռուսաստանի քաղաքացի հանդիսացող, ռուսկախոս, պրազդնիչնի սանրվածք-չոլկայով և մակիաժով կանանց վերաբերյալ չասեմ․․․ Չասեմ նույնպես, որ իմացանք սեփական անունների և հարյուրավոր ֆեյքերի ներքո քֆուր-քյաֆար անողներին․․․
Խոսեմ գլխավոր ամբաստանյալի ոգու, մտորումների և հնչած հարցերի Վերաբերյալ․․․ Հարցերն այնպես էին դասավորել, որ Քոչարյանի “վերադարձին սպասողները” ոչ թե մտածեն, որ նա կյանքի վերջին ստադիայում է ու մե ռնում է, այլ որ “վերակաՂՆՎԵԼ է և մարզավիճակում է”, “հաղթել է հիվանդություններին” և “լի է քաղաքականությունով
և վերադառնալու վճռականությունով․․․” Սակայն սցենարիստները դրամայում ներքին բախում էին դրել․․․ Քոչարյանը խեղճ էր, խուսափում էր հստակ պատասխանել “վերադարձի-աղաչանքներին”, ավելին՝ վերջում խոստովանեց, որ խնդիր ունի իր մասին հասարակական և համազգային վերաբերմունքի և կարծիքի հարցում, ու որ թիմակիցները պիտի փոխեն այն․․․ Խոստովանեց,
որ մինչ ինքը “վճռական, անզիջում և գլուխը կախ լուրջ արՑՈՒՆքներ է ապահովել և չի էականացրել PR-ը” /ով Աստվածներ, Հայաստանում ավելի խսիտ հեռուստաեթեր ոչ մեկի ժամանակ չի եղել, քան իր օրոք, երբ բոլոր ալիքներով միայն իր գովքն էին ցույց տալիս, և ոչ մի քննադատություն, և տելեներում սև ցուցակներ կային/,
“բովանդակություն և խորություն չսիրող” հասարակությունը չգնահատեց իր արածները․․․ Ընդհանուր առմամբ, շատ խղճուկ և խեղճ տեսարան էր։ Պետության մասին 19-րդ դարի պատկերացումների խղճուկ շարադրանքով փորձում էր վստահեցնել, թե ինքը ունակ է պետությունը հանել այս վիճակից, “մենեջեր է”, իր մտածողությունով “ինժեներ է” /բարև պոլիտեխնիկի երեկոյան դասընթացներ/ և վիջակ փոխելու համար ոչ թե պիտի կողքից օգնի,
այլ հենց ինքը լինի կառավարության շենքում․․․․ Երկու տարի առաջ իշխանության վերադառնալ սպա ռնացող և հույս տվող Քոչարյանը նաև խոստովանեց, որ մինչ այժմ ունեցել է սոսկ աջակիցներ և ․․․․ թիմ չունի․․․ Եւ եկել է թիմ ստեղծելու ժամանակը․․․ Ու վերջում այս խոստովանությունը լսած և ծափահարող 70 “աջակիցներից” ոչ մեկ չհարցրեց՝ բա երկու տարի առաջ ասում էիր հեսա-հեսա իշխшնության ես գալիս՞․․․ Ինչով էիր գшլիս, երբ դեռ թիմ էլ չունես․․․․