Հիշեցնենք, որ այսօր՝ հուլիսի 11-ին հաստատվել է կորոնավիրուսային վարակի ընդհանուր 31 հազար 392 դեպք։ 19 հազար 419 քաղաքացի բուժվել են այս հիվանդությունից։ Կորոնավիրուսի պատճառով Կյանքից հեռացել են 559 մարդ:
Այս հիվանդությունից փաստացի բուժում են շարունակում ստանալ 11 հազար 234 հիվանդ: Ընդհանուր առմամբ անցկացվել է 133 հազար 104 թեստավորում: Այսպիսով` ունեինք կորոնավիրուսային
հիվանդությունով հաստատված 489 նոր դեպք ու 710 բուժվածներ ։
Տեսանյութ. Որոշ ժամանակ հետո կունենանք հիվանդություններով մա հացության կտրուկ աճ. Բժիշկ Վահե Տեր-Մինասյանը կարևոր կոչով է ներկայացել
«Հայաստանի Հանրապետությունը որդեգրել է վարակակիրների թիվը զրոյացնելու ռազմավարություն ։ Թեստավորումների ու դրական պատասխանների հարաբերակցությունն այսօր մոտ Երեսուն տոկոս է, շատ ավելի ցանկալի
կլիներ հինգ-տաս տոկոսի ցուցանիշը ։ Դրա համար ժամանակ ու աշխատանք է անհրաժեշտ բոլոր մակարդակներում»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում այսպիսի կարղիք է հայտնել բժշկագիտության թեկնածու, դոցենտ Վահե Տեր-Մինասյանը ։ Առավել մանրամասն կարող եք դիտել տեսանյութում՝