Արտակ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Ցանկացած մարդու իրավունքն է հավատալ կամ չհավատալ Աստծուն: Լինել աթեիստ, դավանել քրիստոնեությունից բացի այլ կրոնի:
Բայց ոչ ոք, ոչ մի հոգով ու ապրած կյանքով բոմժ, անկախ նրանից նա նախարար է թե ոչ, իրավունք չունի անարգել իմ հավատքը, համեմատելով իմ սուրբ գիրքը՝ աստվածաշունչը Շառլ Պեռոյի հեքիաթների ժողովածուի հետ:
Ի դեպ Շառլ Պեռոյի հեքիաթներից առավել հայտնիներն են ՝ «Կարմիր գլխարկ», «Փուփուշիկ Ռիքեն», «Մատնաչափիկը», «Կախարդուհին», «Կոշկավոր կատուն» , «Մոխրոտիկը», «Կապույտ Մորուքը», «Քնած գեղեցկուհին», «Էշի կաշին» և այլն:
Այստեղից տրամաբանական հարց է առաջանում, սույն հոգով ու ապրած կյանքով բոմժը, Շառլ Պեռոյի հերոսներից որ մեկի հետ է համեմատել Աստծուն ու գտել, որ դրանք ավելի արժանի են հավատքի քան Աստված:
Որն է սույն հոգով ու ապրած կյանքով բոմժի հավատքը՝ «Կապույտ Մորու՞քը», «Փուփուշիկ Ռիքե՞ն» թե «Էշի կաշի՞ն»
Ամփոփեմ ՝ Սրբապղծությունը՝ ուրիշների հավատքի անարգումը երբեք անպատիժ չի մնացել, այս դեպքը նույնպես բացառություն լինել չի կարող: Արտակ Գալստյան