Վարսիկ Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը. Դժվար է քննադատել մեկին, ով ոչ թե պետության բյուջեն է ուտում, այլ գյուղացու հյուրասիրած տնական հացն ու պանիրը, ով հանգիստը, ոչ թե Բադեն Բադենի կազինոների մեջ գումարները մս խելով կամ Աֆրիկայի սա վանաների մեջ առ յուծին դիպ ուկահարով սպ անելով է անցկացնում,
այլ Հայաստանի Հանրապետության գյուղեր այցելելով ու հաջողության հասած անձանց օրինակներով Հայաստանի քաղաքացիներին` իրենց ուժերի նկատմամբ վստահություն ներշնչելով։ Այո դժվար է քննադատել մեկին, ով չի թողնում թալանել բանակը, իսկ փոխարենը զինվորների անորակ ներքնաշորերը փոխարինում է որակյալով, երկու զորամասի
օրինակով երկու տարվա մեջ բոլոր զորամասերի սնունդը ռեստորանային սննդի աստիճանի հասցնելու առաջադրանք է դնում, բարձրացնում է զինվորականների աշխատավարձը, ոստիկանության զորքերը ընդդիմախոսների վրա ուղարկելու փոխարեն հավելավճարով ուղարկում է դիրքեր։ Դա էլ բավական չէ, բարձրացնում է ոստիկանության, բժիշկների, Ազգային Անվտանգության Ծառայության,
մանկապարտեզների աշխատողների աշխատավարձերը, թոշակները, ռեկորդային՝ 330 կմ ընդհանուր երկարությունով ասֆալտապատում է տասնյակ տարիներ ասֆալտի երես չտեսած համայնքները, մինչեւ տասնութ տարեկան բոլորի բուժումը դարձնում է անվճար ու այլն։ Միթե՞ Նիկոլ Փաշինյանը, կամ նրա թիմը անսխալական են, բնականաբար ոչ,
ուղղակի նրան <<քննադատողները>> հիմնականում նախկին թալա նչիներն են ու նրանց ուղեղը չի հատկանում, որ իշխանությունը կարող է չթալանել և չուտել, եւ ահա թե ինչու Նիկոլ Փաշինյանի գյուղացիների հետ շփումը, նրանց արդար քրտինքով արտադրածը ախորժակով ուտելը ինչպես կոռուպցիա են դիտարկում, իսկ կուկ ուռուզը ոստիկանական դուբ ինկա…