Ներքաղաքական այս շաբաթը նախորդների համեմատ հարաբերականորեն ավելի պասիվ էր, սակայն դարձյալ ոչ անաղմուկ։ Հատկապես մեծ ռեզոնանս առաջացրեց այն, որ ԲՀԿ պատգամավոր և ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը սփյուռքում
Ապրող հային մեղադրեց մի կտոր լա փի համար երկրից փախնելու ու օտար երկրներում բոմ ժի պես ապրելու համար։ Բնականաբար սա չէր կարող աղմուկ չբարձրացնել, քանի որ մարդու իրավունքների դիրքերից խոսացողը
Իր իսկ բառերով տրորելով այդ նույն իրավունքները վիրավորել էր ոչ միայն մի սփյուռքահայի, այլ դիպել մեր պետության գոյատևման պայքարում կենսական նշանակություն ունեցող սփյուռքի ամենացավոտ և ամենանուրբ լարերին։
Սակայն առաջարկում եմ մի պահ կանգ առնել մտովի ուղեղում անջատել քաղաքական այս ողջ աղմուկն ու վայնասունը։ Հավատացեք, երբ մենք իրականությունից զատենք կեղտը, նեն գությունը, ստո րությունը, լուտանքները,
Մանիպուլյատիվ ստերը, նաև հանենք տոնածառի խաղալիքներն ու գունավոր փոմփոլիքները, այդ ժամանակ կտեսնենք, թե ժողովրդի ասած տակն ինչ ա մնում։ Իսկ տակը մնում է հետևյալը.
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.