Սոված մարդիկ են տեսանյութում, որոնց գիտակցաբար տասնամյակներ շարունակ են սոված թողնել…Րեգինա Պրազձանի դիպուկ հիշեցումը

Րեգինա Պրազյանն իր էջուն գրել է. Տեսանյութը եկեղեցու բացման արարողությունից է, որը ցուցադրվել է աշխարհի շատ պետություններում ի շնորհիվ մեծն բարերարի։ ԲՀԿ կամ ՀՀԿ, ինձ համար կարևոր տարբերություն չկա, քանի որ երկուսն էլ նույն անընդունելի միջոցներն են

ձեռնարկել քարոզարշավներին մարդաքանակ ապահովելու համար ու ընտրակեղծիքներ իրականացնելու համար։ Տեսանյութի մեջ սոված անձիք են, որոնց գիտակցաբար տասնամյակներ անընդմեջ են սոված թողնել, որ քարոզարշավների ընթացքում մի առյուծի մեկ օրվա չափաբաժնի չափ միս խորոված անեն և տան քարոզարշավի ներկաներին, որ իրենց վարձատրված ու կուշտ զգան։

Այժմ մի ակընթարթ եկեք մոռանանք այս տեսանյութը ու վերհիշենք այդ 2 խմբակցությունների քարոզարշավներից կադրեր։ Իրենց ծափահարող բազմության յոթանասուն տոկոսը դպրոցներից ավտոբուսներով տարված երեխաներն են։ երեսուն տոկոսը խորովածի համար հավաքված մարդիկ։ ԲՀԿ-ի պարագայում պարտադիր կերպով եղել են 3 ավտոբուս, որոնցով տեղափոխել են այդ անչափահաս երեխաներին ու դրոշակ

ծա ծանող իրենց երիտասարդներին, սակայն արդեն չափահաս։ Բոլոր ԲՀԿ քարոզարշավներին նույն դեմքերն են անխտիր։ Թե դրոշակ ծածանող երիտասարդները։ Թե դիմացի սեղանի մոտ կանգնած ֆեյքերի գրասենյակի անձնակազմը ու թե դպրոցականները։ Դպրոցականները գնացել են ոչ իրենց ու ոչ էլ իրենց ծնողների համաձայնությունով, այլ դպրոցների տնօրենների գիտությամբ ու

պարտադրանքով։ Դա սովորական երևույթ էր առաջ, սակայն չգիտեմ ոնց տեղեկացնեմ այս վատ լուրի վերաբերյալ, որ էլ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ ԱՅԴՊԻՍԻ ԲԱՆ ԱՅ ՏԱԿԱՆՔՆԵՐ!!! Հաջորդ ընտրություններին ծիծաղելի քանակի ձայներ է հավաքելու ներկայիս ընդդիմությունը՝ քանի որ ընտրակաշառք չի կարողանալու բաժանել, ընտրակեղծիքներ չի կարողանալու կատարել,

դպրոցներից ոչ մի երեխա չի մասնակցելու այդ պիղծ սրիկաների հավաքներին ու որ ամենակարևորը իրենց դիմակները պատռված են ու ստերով կուտ տալու մեթոդը չի գործելու։ Դե խորոված էլ չի լինելու դա արդեն պարզ է։ Այնուհետև ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո ԼՀԿ ու ԲՀԿ խմբակցությունները ամոթխած ու գազ ազած

իրենց տեղերը կզիջեն Արման Բաբաջանյանի ու Արամ Սարգսյանի կուսակցություններին։ Մենք կունենանք իշխանություն ու ընդդիմություն, որոնք կաշխատեն ժողովրդի շահերի համար, այլ ոչ թե սեփական շահի։ Ի վերջո միասնական և միահամուռ ուժերով երկիրը կծաղկեցնեն ու մենք՝ հայրենադարձ եղածներս կտեղափոխվենք մեր երազած ՀԱՅԱՍՏԱՆ առանց նկատի ունենալու լա փից կտրված լա փակերների կարծիքները!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *