Հիշեցնենք, որ նախորդ համերգների ժամանակ թեպետ Մաշա Մնջոյանի մարզիչն ընտրեց մեկ ուրիշ մասնակցի, սակայն աստղային ժյուրիի մյուս անդամը փրկեց Մաշա Մնջոյանին։ Նա «Ավստրալիայի ձայնը» երաժշտական
նախագծի մեջ ժյուրիին ու հանդիսատեսին 1-ին անգամ ցնցեց «կույր լսումների» ժամանակ։ Նախորդ փուլում Մաշան ավստրալական «Ձայնը» նախագծում ելույթ ունեցավ «I have nothing» կատսրմամբ։ Հատկանշական է, որ երգչուհին երգի առաջին տողերը կատարել էր հայերենով,
ինչն արժանացել էր ժյուրիի անդամների դրական արձագանքին: «Մաշա, ինձ դուր եկավ հայերենի միաձուլումը տվյալ երգին, դու ճիշտ զգացմունք էիր դրել դրա մեջ, և ես քեզ հավատացի»,-նշել էր Բոյ Ջորջը:
Հիշեցնենք նաև, որ «Կուր լսումներ» փուլի ը թացքում Ժյուրիի անդամները չկարողացան դիմակայել Մաշայի հմայիչ ձայնին։
Այս անգամ Հայաստանի «Ձայնը» նախագծի հաղթող Մաշա Մնջոյանը հասել է արդեն ավստրալական «Ձայնի» կիսաեզրափակիչ փուլ: «The Showdowns» փուլում հայուհին կատարել է «Chains» ստեղծագործությունը, որով եւ հաղթահարել է այդ փուլը: Այդ կապակցությամբ նա կատարել է
հետևյալ գրառումը սոցցանցերի իր էջէրում. «Ես կիսաեզրափակչում եմ: Ի՞նչ կարող եմ ասել, դեմքիս արտահայտությունն ամեն բան ասում է»,- գրել է երգչուհին։ Գրառանը կից նաեւ լուսանկար է հրապարակել: Իսկ այժմ առաջարկում ենք վայելել հայբւհու չքնաղ կատարումը՝ ստորև տեղադրված տեսանյութում.