Պարզապես ցանկանում եմ հիշեցնել, որ․․․Գևորգ Պապոյանի փայլուն գրառումը Նիկոլ Փաշինյանի՝ բանակում կատարած փոփոխությունների մասին

Հիշեցնենք, որ երեկվանից հակառակորդը չի դադարում հրետա կոծել սահմանը, սակայն ստանում է արժանի հակահար ված։

Առավոտյան Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացանք, որ հակառակորդը խոսում է երկու դիրքի կորստի և 17 հոգու մա հվան մասին։ Գևորգ Պապոյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է․

Պարզապես հիշեցնեմ, որ հենց թավշյա հեղափոխության հաջորդ տարում՝ 2019-ին, ռազմական բյուջեն միանգամից ավելացավ ռեկորդային քսանհինգ տոկոսով, որի արդյունքում բարձրացավ զինվորականների աշխատավարձը, մեր բանակը համալրվեց քսանմեկերորդ

դարին համարժեք գերժամանակակից սպառազինությամբ ու տեխնիկական միջոցներով, մեր զինվորներն ու սպաները այսուհետ սնվում են բարձրորակ ու բազմատեսակ սնունդով, էականորեն բարելավվեց զինվորականների հագուստի, կեցավայրերի, դրանցում խմելու ջրի պայմանները։

Երկրի ղեկավարի որդին ծառայեց Արցախում։ Նման ահռելի փոփոխությունները չէին կարող կարևոր ազդեցություն չունենալ մեր բանակի որակական կարողությունների հսկայական ավելացման ու զինվորների բարոյահոգեբանական դրության բարելավման վրա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *