Մաշա Մնջոյանի հերթական փառահեղ կատարումը ավստրալական “Ձայնը” նախագծում․․․ Փշաքաղվելու չափ հուզիչ է
Մաշա Մնջոյանը չանցավ ավստրալական «Ձայնը» նախագծի եզրափակիչ փուլ, սակայն երգչուհին չի տխրում այդ փաստից: NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մաշան նշեց, որ իր անցած ճանապարհն ու փորձն արդեն իսկ մեծ ձեռքբերում են:
«Տրամադրությունս շատ լավ է, քանի որ այսքան մեծ ճանապարհ եմ անցել ու հասել մինչեւ կիսաեզրափակիչ փուլ: Իմ կարծիքով հիշվող ու գունավոր կատարումներ ունեցա նախագծի ընթացքում, ու ավելի ուրախ եմ, որ դրանք ոգեւորում էին այդտեղ բոլորին
կորոնավիրուսով պայմանավորված այս բարդ շրջանում»,-ասում է նա: Այն, որ Մաշան «Հայաստանի Ձայնը» նախագծի հաղթող լինելով մասնակցում էր «Ավստրալիայի Ձայն»-ին, դեռ «Կույր լսումներ» փուլից սկսած քննարկվում էր ավստրալացի հեռուստադիտողների կողմից:
Շատերը կարծում էին, թե սկսնակներին էր պետք նախապատվություն տալ, սակայն Մաշայի կարծիքով` այդ խոսակցությունները չեն շեղել Բոյ Ջորջին իր որոշումից:
Տեսանյութը դիտեք ստորև՝