Ալիս Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
ՀԱՎԱՏ Ալեքսանդր Մակեդոնացու ականջին մեկը փսփսում է. -Բժիշկդ ծախված է, արդեն ՉՀԱՎԱՏԱՍ նրան, կարող է փորձի քեզ թու նավորել: Մակեդոնացին այս փսփսացողի ներկայությամբ կանչում է բժշկին, գլխացավի հաբ ուզում եւ անմիջապես կուլ տալիս:
Փսփսացողն ասում է. -Բայց ես քեզ զգուշացրել էի: -Ավելի լավ է ես թու նավորվեմ, քան թե ՀԱՎԱՏՍ կորցնեմ տարիներով իմ կողքին եղած բժշկիս նկատմամբ:
…Այժմ ականջներին չէ, որ փսփսում են, այժմ ահռելի գումաներներով, որ դիզել են հները՝ 2 տասնամյակ շարունակ թալանելով երկիրն ու ժողովրդին, գնել են լրատվամիջոցներ ու լրագրողների, բամբասկոտության բացահայտ արշավ են սկսել՝ ժողովրդին փորձելով համոզել, թե դադարեք Փաշինյանին հավատալ: Հեղափոխությամբ մերժված հները՝ թաթերը դրած լրատվական դաշտի վրա, ամեն օր, ամեն ժամ եւ ամեն րոպե չեն դադարում իրենց հաչոցները իշխանության դեմ: Մարդն այդ ի՜նչ աստիճանի պիտի
սրբություն ոտնահ արած լինի, որ ճգնաժամի պայմաններում անգամ մոռանա երկրի ծանր դրությունը, մոռանա իր մութ անցյալն ու նորից փորձի իր կեղտոտ ոտքերով մտնել հազիվ մաքրված երկիր: Եվ իր, այսպես ասած, վերադարձը փորձի ապահովել ո՛չ թե վրայից կեղտերը մաքրելո՛ւ ճանապարհով, այլ ժողովրդին թունավորող իր սուտ բարբաջանքներով հաղթանակած ժողովրդի ՀԱՎԱՏԸ կոտրելու անհույս փորձով: Դրանք՝ այդ մերժվածներն ու քաղաքական աղբանոց նետվածները, ինչքա՜ն պիտի ամոթի զգացումը կորցրած լինեն, որ իրենցով արած հսկայածավալ լրատվամիջոցներով անդադրում նյարդային վիճակ ստեղծեն աղե տի դեմ պայքարող իշխանության համար:
Այդ սրբապիղծ երիտթուրքերը փորձում են ամեն ինչ բարդել նոր իշխանության վրա, անգամ տարերային աղետների մեջ են մեղադրում: Կարկուտ է տեղացել՝ Փաշինյանն է մեղավոր: Կորոնավիրուսը մարդկային կյանքեր է խլում՝ Փաշինյանն է մեղավոր: Տարիներով պատերազմի մեջ եղած երկրի սահմաններն է թշնամին գնդակ ոծում՝ Փաշինյանն է մեղավոր: Ի դեպ, դուք՝ անցյալի մնացուկներ, անգամ ա՛յս դեպքի վրա փորձեցիք Փաշինյանին խո ցել՝ ձեր նե նգ մտածելակերպով զուգահեռներ տանելով Փաշինյանի որդու զորացրվելու ու մեր սահմանին ազերիների ոտնձ գությունների միջև:
Եթե դուք սովոր էիք հայ ժողովրդից թալանած ձեր փողերով արտասահմանում ձեր թուլաների համար շքեղ դղյակներ գնել, Նիկոլ Փաշինյանն իր նորակոչիկ որդուն հա՛տկապես Արցախ ուղարկեց ծառայելու: Եվ դուք՝ լվի տակ փիղ փնտրող ազգադավներ, ձեր թու նավոր լեզուները հեռու պահեք ծառայությունը պատվո՛վ ավարտած երիտասարդից: Մի՛ փորձեք նաև ձեր կեղտոտ բերանը բացել սահմանի դեպքերի հետ կապված: Եթե ձեր պաշտելի ազգա դավ սեռժիկ սարգսյանը իր ղեկավարած ոչ ու փուչ հանրապետական կուսակցության անունից միջազգային հարթակներում անամոթաբար փնովում էր Հայաստանում հաղթանակած Հեղափոխության ա
րժեքները, այժմ թող բարի լիներ ՀԱՊԿ կառույցներում հարց բարձրացներ, թե այդ ի՞նչ պայմանագիր է, որը լռություն է պահում, երբ ՀԱՊԿ անդամ երկրի սահմանները գնդակ ոծվում են թշնամու կողմից: Բայց նա չի անի դա, քանի որ նա այն նո՛ւյն սեռժիկն է, որը բերանը ջուր էր առել, երբ Նազարբաևը, անդամ երկրների հավաքի ընթացքում, Ալիևի նամակը կարդալով՝ սեռժիկին փալաս դարձրեց: Դուք՝ սրբապի ղծ հներ, որ հորթային հրճվանք եք ապրում Հայաստանին եկող ամեն մի վտագի դեպքում, մի՛ շտապեք ուրախանալ, փառք Աստծո, մեր սահմանները ամուր պահող հրաշալի զինվորներ ունենք, որոնք երեկ արժանի հակահար ված տվեցին դավադ իր թշնամուն:
Փառավորվե՛ն սահմանը պահող մեր զինվորները, որոնց հասցեին միայն ու միայն գովաբանական խոսքեր պիտի ասվի: Պարոնայք ներքին տականքներ, դուք մոռացել եք, թե ձեր իշխանության օրերին Հայոց բանակի գեներալներն ինչպես էին գողանում զինվորների սնունդը, հագուստը, մարտական մեքենաներից անգամ վառելիքն էին գողանում ու իրենց համար շքեղ պալատներ կառուցում: Դուք մոռացել եք, թե սկզբից նախապես կաշառքը վերցնելով՝ երկրի ընդերքի հարստությունները օտարներին վաճառելու ի՞նչ պայմանագրեր էիք կնքում, որոնք Նոր իշխանության կոկորդին են մնացել: Տիպական օրինակը՝ Ամուլսարի թնջուկը: Մոռացել եք ամեն հնարավոր եղանակով գումար շորթելու ձեր մոլուցքը: Տիպական հերթական օրինակը՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարությունը:
Սրանց թվարկումը մի հաստափոր գիրք գրելու թեմա է՝ ժողովրդին շա՛տ լավ ծանոթ թեմա: Ու դեռ փորձում են Փաշինյանի նկատմամբ ժողովրդի ՀԱՎԱՏԸ սասանել, ա՛յն ժողովրդի, որը 20-ամյա լու ծը կրելուց հետո ցնծություն ապրեց Հեղափոխության հաղթանակով: Ականջդ կանչի, «Խելքի աշեցեք» տողերի հեղինակ Ջիվանի: Եվ սրա՞նք են մեր նոր իշխանությունների գործելաոճում թերություններ փնտրողները: Իրենց տիրույթում գտնվող լրատվամիջոցներով (Հ2 և այլն) անգամ տեսակոնֆերանսներ են կազմակերպում՝ հանցագ ործ ռոբիկ քոչարյանին համարելով «ազգի փրկիչ»: Այդ, այսպես ասած, երկու «փրկչին» ժողովուրդը շատ լավ է ճանաչում, և իզուր են ձեր չարչարանքները, այ մերժված տականքներ:
Ձեր անբարո կեցվածքն արդեն սփյուռքի՛ց էլ է հակահարված ստանում: Նրանք ա՛յն հայերն են, որ այդ երկու թալանչի նախագահ կոչվածների հակաժողովրդական իշխանության տարիներին ստիպված են եղել հեռանալ Հայրենիքից: Նրանք կուլ չեն տալու ձեր ասած «բոմժ» վիրավորանքը և ձեր դեմ հառնելու են, ինչպես Հեղափոխության օրերին էին սատարում այսօրվա իշխանություններին: Նրանց ՀԱՎԱՏԸ հայրենիքի՛ նկատմամբ է և Հայրենիքը վերջնականապես տականքներիցդ մաքրող Փաշինյանի՛ նկատմամբ է: Հաչա ցեք, վայրահա չեք ինչքան կարող եք, նրանց ու Հայաստանի ժողովրդի ՀԱՎԱՏԸ հանդեպ Փաշինյան Նիկոլը անսասան է: Հաչ ացեք խոհանոցից, ձեր թաքուն հավաքներից, հաչա ցեք համացանցում ձեր վարձակալած կայքերից, ձեզանից ազատագրված Հայրենիքում դուք տեղ չե՛ք ունենալու:
Հաչ ացե՛ք, կապտեք, գունափոխվեք, ժողովրդից թալանած փողերով ձեր կաշին փոխած, ձեր հավատքն ուրացած ազգադավներ, ձեր փայփայած նախկինների 20-ամյա ռեժիմի ստվերը տեղ չունի մեր Նոր ու լուսավոր երկրում: Սիրելի ժողովուրդ, շան հաչոց համարեք ռոբականների ու հանրապետականների ամեն մի վայնասուն և մնացեք հաստատուն՝ մեզ Անկախ, Ազատ Հայաստան պարգևած Հեղափոխության արժեքների հանդեպ: Սա նույնն է, թե ՀԱՎԱՏԸ պահել Նիկոլ Փաշինյանի հանդեպ, մարդ, ով չի թալանում, չի գողանում ու երկու տասնամյակ շարունակ ավերի վերածած երկիրը ցանկանում է Երկիր դարձնել:
ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ