Lragir.am-ը գրում է․ Ադրբեջանական պրոպ ագանդայի մոտ ոգեւորություն է առաջացրել տավուշյան լարվածության ֆոնին Իրանի արձագանքը: Հատկապես, ադրբեջանցիներին ոգեւորել է այն փաստը, որ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վազեին
Ադրբեջանի փոխվարչապետի հետ հեռախոսազրույցի մեջ հաստատել է աջակցություն Ադրբեջանի տարածքային ամբողջությանը: Ըստ ադրբեջանական պրոպ ագանդայի, նույնն արել է Իրանի արտգործնախարար Զարիֆը նույնպես, որը նախօերին հեռախուսազրույց էր ունեցել
թե ՀՀ-ի, թե Ադրբեջանի արտգործնախարարի հետ: Բնականաբար, նախ պետք է հասկանալ, թե ադրբեջանական պրոպ ագանդան իր սովորության համաձայն որքան է ցանկալին ներկայացնում իրականության տեղ, ինչպես հաճախ են արել ու անհարմար վիճակի մեջ դրել ուրիշ պետությունների դիվանագետների:
Միեւնույն ժամանակ, բայց, ամենեւին զարմանալի չէ այն, որ Իրանը խոսում է Ադրբեջանի տարածքային ամբողջությանը աջակցելու մասին: Իրանը ուղղակի զգուշացնում է Բաքվին, որ Ադրբեջանը կունենա տարածքային ամբողջության լուրջ խնդիրներ, եթե փորձի անել քայլեր, որոնք կարող են կաս կածի տակ դնել Իրանի տարածքային ամբողջությունը:
Իսկ Իրանի տարածքային ամբողջությունը կարող է կասկածի տակ դնել ռեգիոնալ անկայունությունը, որի աղբյուրը Բաքուն է: Այդ համատեքստի մեջ միանգամայն հասկանալի է ազդակը, որ Թեհրանը հղում է Բաքվին՝ չանել քայլեր, որոնք կարող են բերել ռեգ իոնալ ապակ այունացման, ինչն իր հերթին կարող է ստեղծել վտ անգ
Իրանի հյուսիսային սահմանի համար: Թեհրանն իհարկե լավ է պատկերացնում, որ ռեգիոնալ ապակ այունացումը առաջացնելու է 3-րդ երկրների ռազմական միջամտության մեծ հավանականություն: Մի բան, որը Իրանը հստակ ու բաց ձևով դիտարկում է իր ազգային անվտ անգության սպա ռնալիք, անկախ, թե որ պետության մասին է խոսքը: Իրանի համար այս իրավիճակում
մսսնավորապես զգայուն կարող է լինել Թուրքիայի արձագանքը, որն ապակայուն իրադրության դեպքում կարող է առիթն օգտագործել թե Նախիջեւանում, թե նաեւ Ադրբեջանի այսպես ասած «մայր ցամաքում» ռազմական ներկայությունն ընդլայնելու նպատակով: Իսկ այդ իմաստով էլ ռազմավարական հեռանկարում որեւէ կերպ բացառված չէ արդեն Իրանի հյուսիսային
հատվածի թուրք-ադրբեջանական թիրախավորումը, այսպես ասած այնտեղ բնակվող ադրբեջանցիների «հիմքով»: Ամիսներ առաջ Իրանի նախագահ Ռոհանին, խոսելով համաշխարհային իրողությունների եւ լարվածության վերաբերյալ, դիտարկել էր Կովկասը նույնպես, նշելով, որ Իրանի հյուսիսային սահմանին որեւէ վտա նգի դեպքում Թեհրանը չի մնա սպասողի դերում ու
կձեռնարկի միջոցներ: Այլ ձև ասած, Իրանը Բաքվին զգուշացնում է նույնիսկ կանխարգելիչ հարվածի վերաբերյալ: Իսկ Ադրբեջանը թերեւս լավ գիտի ու պատկերացնում է, որ Իրանն ունի այդ հնարավորությունը, ընդ որում հիբ րիդային հար վածի հնարավորությունը, որը կարող է տեղի ունենալ ոչ թե Ադրբեջանի սահմանին, այլ խորքում: