Նկատեցի՞ք․․․ Նորայր Նորիկյանի ցնցող գրառումը ՀՀ Զինված ուժերի գործողությունների մասին

Մարդիկ ցնորվել են, որ Հայաստանը կարողացել է լուծել իր առջև դրված խնդիրը՝ առանց որևէ մեկից օգնություն մուրալու… Փա՛ռք մեր պետությանը ու մեր զինված ուժերին…

Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Նկատեցի՞ք, որ մարդկանց մի խումբ պարզապես ապշած է, որ միջազգային հանրությունը մեզ չի խղճացել,

չի դատապարտել հայ ժողովրդին ճն շելու ու կոտո րելու համար: Այդ մարդիկ ուղղակի ապշած են, որ Հայաստանը՝ որպես ինքնիշխան պետություն, կարողացել է լուծել իր առջև դրված խնդիրը՝ առանց որևէ մեկից օգնություն մուրալու:

Մարդիկ իրենց տեղը չեն գտնում, որ ռուսները մեզ օգնության չեն հասել, որ ամերիկաներն ու եվրոպաները հումանիտար օգնություն չեն ուղարկել: Մարդիկ ցնորվել են, որ Հայաստանն ի վիճակի է լուծել իր անվտանգության խնդիրը՝ հույսը դենլով միայն եւ միայն սեփական ուժերի վրա:

Այսուհետ միշտ այդպես է լինելու: Անհրաժեշտության դեպքում մենք պետք է ստի պենք, որ մեզ հարգեն ու մեր շահերի հետ հաշվի նստեն… Փա՛ռք մեր պետությանը և մեր զինված ուժերին…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *