Ահա այն ռազմավարական բարձրադիր լեռնաշղթան, որը ազատագրվել է Տավուշում… Ստյոպա Սաֆարյանի փայլուն գրառումը

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․

Ահա այն ռազմավ արական բարձրադիր լեռնաշղթան, որը ազատագ րվել է Տավուշում՝ հայ զինվորականի սխր անքով ու Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության խոհեմ, ռազմավարական որոշումների եւ պատասխանատվության արդունքում՝ օգտվելով Ադրբեջանի ուազիկային արկածախնդրությունից։

Առաջին օրերին նախկինները հեգնում եւ ծիծաղում էին․․․ Իսկ ծիծաղում է նա, ով վերջում է ծիծաղում։ Վերջում ծիծաղեցին Սևաքարի բարձունքները հսկող հայոց արծիվներն ու առյուծները։ Այս քարտեզը նաև անցյալի բացթողումների եւ սխալների սրբագրումն է՝ երբ վարչատարարածքային առումով հակառակորդի ավելի վաղ էր դիրքավորվել Հայաստանի Հանրապետության տարածքում, անգամ մեզ համար՝ մա հաբեր բարձունքներում։

Հայաստանի Հանրապետության բոլոր նախկին նախագահները բազում օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով խուսափել են նման դիրքերի ազատագրման քաղաքական որոշում կայացնել՝ վախենալով միջազգային ռեակցիայից, Ադրբեջանի նկատմամբ “տարածքային հավակնություն” ունեցողի պիտակից, Ադրբեջանին պատե րազմի առիթ ընձեռելուց և այլն, և այլն․․․․

Այդ նկատառումներով ցավոք ոչ միայն բարձրագույն մակարդակով որոշում չկայացնելով, այլև ընդհուպ չխրախուսելով Տավուշում նման բարձունքների ազատագրման տեղական ինքնապաշտպանական խմբերի եւ ջոկատների նախաձեռնությունները, որոնցից շատերը ավարտվել են ցավ ալի կորու ստներով․․․ Հիմա Հայաստանի Հանրապետության վարչապետը ազատություն է տվել Հայաստանի

Հանրապետության ՊՆ ստորաբաժանումներին՝ իր վրա վերցնելով ամբողջ օպերացիաների ռազմա-քաղաքական պատասխանատվությունը եւ խաղը գրագետ տանելով բոլոր մակարդակներում։ Ու այսօր պարզ ճակատով գնացել է երկիր ներկայացնելու, քանի որ կյանքը շարունակվում է, հաղթական օպերացիան այլևս պատմության փառահեղ էջ է, իսկ բարձունքներն այլևս մերն են։ Եվ ոչ մի հանդիմանություն Հայաստանի հասցեին, հակառակը՝ աջակցություններ, բացառությամբ ադրբեջանցիների մեծ եղբոր․․․

Ու շատ կարճ ժամանակ հետո ենք տեսնելու այս բարձունքների ուժը՝ խաղաղություն պարտադրող զորությունը, մեր շատ եւ շատ քաղաքացիների ու զինվորների կյանքեր փրկող ուժը, երբ դրանցից թշնամին մա հ էր սփռում հյու ծող պատերազմով։ Նորից ու նորից ՝ փառք, Հայոց բանակին, կեցցե այն Հայաստանը, որը գալիս է։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *