ՀԵՆՑ ՆՈՐ․ Քիմ Քարդաշյանը իր 2-րդ գրառումը կատարեց Տավուշի դեպքերի առնչությամբ

Ամերիկյան ռեալիթի շոուների գերաստղ Քիմ Քարդաշյանն այսօր արդեն 2-րդ գրառումն է արել՝ այս անգամ «Ինստագրամում»։

«Ցանկանում եմ պատմել բոլորին, ովքեր գուցե չգիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանում, որ կարողանաք աջակցել»,- գրել է Քարդաշյանը։ Նա նշել է, որ ընթացող համա վարակի պայմաններում Ադրբեջանը, անտե սելով ՄԱԿ-ի՝ ողջ աշխարհում ռազ մական

գործողությունները դադար եցնելու հորդորը, ու նախահա րձակ եղել Հայաստանի Հանրապետության դեմ: «Հար ձակման թի րախ են դարձել քաղաքացիական ենթակառուց վածքները եւ այժմ Ադրբեջանը սպառ նում է հա րված հասցնել հայկական ԱԷԿ-ին։

Միաժամանակ հաջորդ շաբաթ տեղի կունենա ԱՄՆ Ազգային պաշտպանության վերաբերյալ օրենքի փոփոխությունների մասին օրինագծի քվեարկությունը, որը երաշխավորում է, որ Միացյալ Նահանգները Ադրբեջանին չի տրամադրում ռազ մական օգնություն, որը կարող է օգտագործվել Հայաստանի ու Արցախի դեմ:

Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի ու միջամտի, եւ օգտագործելով քաղաքական եւ դիվանագ իտական միջոցները, կանխ ի լարվ ածության հետագա աճն ու մարդկային զ ոհերը:

Ես Հայաստանի հետ եմ եւ աղոթում եմ նրանց համար, ովքեր ներգրավված են սահմանին այդ լարվածության մեջ: Ես կոչ եմ անում պանդե միայի այս բարդ շրջանում իրավիճակը խաղաղությամբ կարգավորել»,- ընդգծել է Քարդաշյանը: Խնդրում եմ՝ կոչով դիմեք ձեր սենատորներին ու Ներկայացուցիչների պալատի անդամներին»,– գրել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *