Նվեր Մնացականյանը հերթական տեսանյութն ՝ հրապարակել․
Բարև Ձեզ։ Դժվար էր հավատալ, որ հայկական դիրքերի ռազմավարական ամրապնդումը մեր ամենախո ցելի սահմանին Հայաստանում որևէ մեկը կարող է քամահարել ճիշտ Բաքվի վայնասունին զուգահեռ։
Միայն չասեք, Հայաստանի նոր ղեկավարներին ատելու ձեր իրավունքից եք օգտվում։ Գոնե հիշեք․ 2016-ի ապրիլին այդ իրավունքից ոչ ոք չօգտվեց, քանի որ այդպիսին է հայկական ինքնության ալգորիթմը․ պատերազմի ժամին անհայրենիքությունը չի կարող գտնվել քաղաքական մենյույում։
Ատեք հեղափոխականներին ինչքան կցանկանաք․ Տավուշի ճակատում ինքնիշխանության սահմանումն էլ կոչեք թուրքասիրություն ձեր քամահրանքում․ կարող եք նաև 2018-ին կորցրած բդեշխների Հայաստանը համեմատել Տիգրան Մեծի կայսրության հետ, այ դա քաղաքական իրավունքի նորմ է․
ի վերջո, կարող եք աշխարհի 2-րդ ընդդիմադրին Նոբելյան մրցանակի առաջադրել։ Սակայն, ի սեր աստծո, հեռու մնացեք 2018-ի հայկական անար յուն գարունից, եթե, իհարկե, դեռ քրիստոնյա եք եւ աղոթում եք երկիր պահող զինվորի համար․․․ Հաջողություն։ Նվեր Մնացականյան
Տեսանյութը ստորև՝