Ասացեք մորս՝ էլ չեմ գալու, օրեր հաշվելիս` բարակ մատները իզուր չծալի․․․Սմբատ Գաբրիելյանի հուզիչ նամակը

Եթե ես զո հվեմ, հիշեցրեք մորս, որ ես պատ երազմ էի գնացել, կռ վում էի գիտակցելով` ում հետ եւ ինչի համար, թող իր Աստծուց չխռովի եւ չանիծի թշնամու մոր արգանդը:

Բացատրեք նրան, որ պատ երազմը բակի կռիվ չէ երեխաների հետ, որ իրար մի լավ ծե ծեինք ու ողջ մնայինք: Մխիթարեք նրան, որ ես զո հվելուց առաջ հասցրել եմ զո հեր տալ, և որ նա աշխարհի միակ մայրը չէ, ում գունավոր գլխաշորը սևով է փոխարինվելու, բայց նաև ասեք, որ իր ճերմակ մազերին մայր մտնող արևի գույնն է վայելուչ:

Հոր դորեք նրան, որ հանկարծ չարտասվի, ասեք, իր որդին հերոսի պես կ ռիվ է տվել եւ թե համոզվի, ասեք, որ հասցրել եմ ընկնելու պահին նրա կոպերը համբուրել, թող որ համբույրս կոպերին պահի եւ արցունքներով չլվանա:

Ասացեք նրա ականջին, որ ես ցավում եմ իրեն հրաժեշտ չտալու համար ու ներում խնդրեք իմ փոխարեն, որ այսուհետ ոչ թե ես իրեն, այլ ինքն է ինձ ծաղիկներ նվիրելու: Նրան փոխանցեք վերջին նվերս` թող գլխաշորին ամրացնի, աշխարհին ցույց տա, որ հերոս ունի: Եվ ի սեր Աստծո, եթե ես զո հվեմ, ինձ մոտ մի եկեք հարգանքի համար, մեր տուն գնացեք, մորս հետ խոսեք, թող իմ կարոտը

ձեզանից առնի, թե հյուրասիրի բալի մուրաբա, մի հրաժարվեք, մեծ կին է մայրս, չթողնեք նեղվի: Ասացեք մորս, որ էլ չեմ գալու, օրեր հաշվելիս` բարակ մատները իզուր չծալի: Իսկ հորս… Հորս փոխանցեք միայն, քնելուց առաջ մորս ոտքերին մի տաք շալ գցի, մորս ոտքերը հանկարծ չսառչի…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *