Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահի պաշտոնը երկու անգամ անընդմեջ զբաղեցրել է 2004-2013թթ.-ին: Միացյալ ազգային շարժում կուսակցության նախագահն է համարվում, “Վարդերի հեղափոխության” առաջնորդներից մեկն է,
որի հետևանքով իշխանությունից հեռացվեց Էդուարդ Շեւարդնաձեն: Վրաստանի նախագահի պաշտոնից հեռանալուց կարճ ժամանակ հետո Միխեյիլ Սահակաշվիլին լքեց Վրաստանը ։ Սաակաշվիլին վրացական իշխանությունների կողմից հետախուզման մեջ է գտնվում մի քանի քր. գործերով, որոնք նա ինքն է համարում քաղաքական դրդապատճառների համար։
Վրաստանի նախկին նախագահ, «վարդերի հեղափոխության» ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին Սոցցանցի իր էջում հրապարակած տեսաուղերձի մեջ հայտարարում է հետևյալը. «Այս պակին դուք ունեք ինքներդ ձեզնով հպարտանալու
բոլոր հիմքերը ։ Դուք կարող եք հպարտ լինել, որ հայ եք՝ հպարտ մի ժողովուրդ, որը ցույց տվեց ամբողջ աշխարհին, որ ինքն արժանապատվություն ունի, որ ինքը ցանկանում է ապրել նորմալ, մարդկային պայմանների մեջ: Այժմ ես վերջնականապես համոզվեցի՝ ՀՀ-ն մեծ ապագա ունի: Պարզապես կեցցեք»: