Բարի երեկո։ Բնականաբար այսօր խոսելու եմ հայ-ադրբեջանական սահմանային բա խումների մասին։ Ես չեմ ցանկանում անդրադառնալ ոչ բուն պատերազմական գործողություններին, ոչ էլ հանրահայտ ՈՒԱԶ-իկին,
որոնց մասին Հայաստանի պատկան մարմինների տրամադրած տեղեկատվությունը սպառիչ էր։ Ես պատրաստվում եմ դիտարկել այդ «միկրո» պատ երազմի «մակրո» նշանակությունը մեր երկրի և հարավային կովկասի համար։ Իսկ ենթաշերտերը, ինչպես Երևում է՝ քիչ չեն։
Հատկապես, հաշվի առնելով, որ իրադարձությունները տեղի են ունենում ոչ թե Արցախում, այլ հայ-ադրբեջանական սահմանին։ Իսկ ես դժվարանում եմ հիշել, թե երբ է վերջին անգամ նման խոշոր բա խում եղել անմիջականորեն հայ-ադրբեջանական սահմանագոտում։
Սովորաբար ադրբեջանցիները խուսափում են այս աստիճան էսկա լացիայից, և բավարարվում են կարճատև միջադեպերով, որովհետև հասկանում են, որ մեր սահմանը ՀԱՊԿ տիրույթում է, Եւ որ յուրաքանչյուր նման փորձով նրանք էլ
ավելի են վարկաբեկում ՀԱՊԿ-ը, որտեղ նրանք ունեն շատ մտերիմ, անգամ ազգակից գործընկերներ, որոնք անգամ այս օրերին խուսափեցին իրենց փաստաթղթային դաշնակից Հայաստանին աջակցելուց։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.