Ռուս կնոջ ջախջախիչ պատասխանը Մարգարիտա Սիմոնյանին

Ռուս կնոջ ջախջախիչ պատասխանը Մարգարիտա Սիմոնյանին
Ես ռուս կին եմ ։ Այնպես եղավ, որ ես կարդացի Մարգարիտա Սիմոնյանի ուղերձը։ Այն սար սափացրեց ինձ. Ձեր ուղերձը, եթե դա կարելի է անվանել այդպես, մեծապես հար վածել է ինձ, այնքան ուժեղ, որ ցանկություն առաջացավ, զուտ մարդկային ցանկություն, ռուս կնոջ ցանկություն՝ պատասխանել:

Ես շատ անգամ եմ եղել Հայաստանում և չեմ հասկանում, թե ինչու եք ձեր բառերով ուզում ցույց տալ, որ հայերը, Հայաստանը, չեն սիրում Ռուսաստանին, ռուսներին։ Իսկ ռուսները, Ռուսաստանը կարող են չսիրել եղբայրական Հայաստանը։ Ինչու՞ եք սպասում Հայաստանից, որն ունի իր դժ բախտություններն ու չլուծված խնդիրները, Ղրիմի ճանաչումն առնվազն վարչապետի ու

խորհրդարանի շուրթերից, երբ ամբողջ աշխարհում Ղրիմն այդպես էլ չեն ուզում ճանաչել, վախեցնում են Ռուսաստանին մշտական պատ ժամիջոցներով, իսկ դուք ՝ որպես հայուհի, Ձեր ուղերձում կշտ ամբում և շեշտը դնում եք հենց Հայաստանի վրա, կարծես Ռուսաստանի թշ նամին լինի ։ Մենք եղբայրական ազգեր ենք, իսկ դուք Հայուհի եք ։ Բացի այդ, դուք ինքներդ ասում եք, որ Ռուսաստանը Ձեր անկրկնելի հայրենիքն է ։ Ինչու եք ուզում կռվացնել մեզ ՝ այդ կերպ շեշտադրումներ անելով։

Այս ամենից ես անում եմ այն եզրակացությունը, որ դուք ինքներդ եք թշ նամին՝ թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, Դուք շատ լավ գիտեք, որ նա Հայաստանի երկրորդ նախագահն է, և ի՞նչ կապ ունեն նրա մեղքերը և ինչ-որ գործողություններ ընկերական Ռուսաստանի դեմ ։

Կամ դուք կարծում եք, որ Ռուսաստանի կամ որեւէ այլ երկրի ընկերները իրավունք ունեն խախտել օրենքները եւ անպա տիժ մնալ այն պարզ պատճառով, որ նրանք ընկերնե՞ր են: Օրենքի առաջ բոլորն են հավասար ։ Ինչ վերաբերում է հակառուսական տրամադրություններին, քանի որ կարծում եմ Ձեր կարծիքը ՝ որպես Հայուհու,

պարզապես հանց ագործություն է երկու ժողովուրդների հանդեպ, այնպես, ինչպես Դուք մեդական հարթակից ճանաչված, ենք եւ տարածում եք ապատեղեկատվություն, ինչպես ռուսական, այնպես էլ հայկական քաղաքացիների համար. Ընթերցելով ձեր ուղերձը այն մասին, թե իբր Ռուսաստանի մասին վատ են խոսում հայ հեռուստահաղորդավարությամբ,

ինչպես նաև հայ երիտասարդների մասին, որոնց իբր սովորեցնում են տապալել ռուսական իշխանությունը՝ դրանով դուք ապատեղեկացնում եք ռուս քաղաքացիներին, նրանց տրամադրում Հայաստանի և հասարակ ռուս քաղաքացու դեմ, ով, ասենք, երբեք չի եղել Հայաստանում, չգիտի նրա հյուրընկալությունը, մեծահոգությունը, հնագույն մշակույթն ու ավանդույթները,

անկրկնելի բնությունը, լեռնադահուկային առողջարանները, համեղ ուտեստները՝ պարզապես ապատեղեկացնում եք: Ձեր գրառումը կարդալուց հետո ռուս մարդը սխալ կարծիք կկազմի ։ Եվ դա համարում եմ հանց ագործություն Ձեր կողմից։ Որտեղից ձեզ նման ատ ելություն և կարծիք, որ որևէ երկիր կարող է թքել այլ երկրի վրա, Եթե նա օգնության կարիք ունի, առավել ևս, եթե դա եղբայրական Հայաստանն է ։

Եվ եթե դուք ՝ Մարգարիտա, կարդացել եք Աստվածաշունչը, Աստված սովորեցրել է բարիք գործել ոչ թե ինչ-որ բանի համար, այլ ընդհակառակը՝ ամեն ինչի ։ Աստված նաև ուսուցանել է՝ մի դա տիր, որ չդա տենք, առավել ևս, երբ խոսքը վերաբերում է այնպիսի մեծ ժողովուրդների, ինչպիսիք են Հայաստանն ու Ռուսաստանը ։ Թվում է, թե դուք էլ չեք կարդացել Նարեկացուն ։
Տատյանա Կապլինա

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *