Ոնց ժողովուրդը ձեզ մարդ սարքեց, էնպես էլ կվերադարձնի ձեր առաջվա դիրքին…Րեգինա Պրազյանի կոշտ պատասխանը որոշ երգիչներին

Ռեգինա Պրազյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է հետևյալ գրառումը, որտեղ մասնավորապես ասվում է. «Երեկ տեսա՞ք, որ Մոսկվայում մեր հայրենակիցներին իրենց երգով ուրախացնում էին թե մեզ համար ոչ ծանոթ երգիչներ, որոնք հավանաբար ռեստորաններում են միայն երգում և թե ճանաչվածություն ունեցող երգիչներ ևս։

Արարքը գովերգող էր, ոգևորող և հաճելի։ Դա մեր դրսում բնակվող երգիչներն էին։ Նրանց պես տասնյակ երգիչներ էլ կարանտինի ընթացքում պատշգամբից էին երգում՝ ուրախացնելով հազարավոր քաղաքացիների։ Մենք Հայաստանի Հանրապետությունում ունենք այնքան շատ երգիչներ, որ հաշվելն էլ բարդ և դժվարին գործողություն կլինի։ Նրանցից ոմանք ուղիղ եթերով երգում էին ժողովրդի համար և լավ տրամադրություն պարգևում։

Իսկ ի՞նչ էին անում մնացածը։ Մի ճղճիմ հատված ցույցեր էր կազմակերպում ու իրենց մասնակցությունն ունենում, իսկ մնացածը լուռ անհետացել էին։ Նրանցից ոչ մեկ չէր էլ պատրաստվում անվճար երգել հասարակ ազգի համար գոնե որոշ չափով լավ տրամադրություն պարգևելու համար այս առանց այն էլ բարդ և դժվարին ժամանակաշրջանում։

Թեպետ աչքովս ընկել էր մեկը, թե ինչպես էր երգում Երազ թաղամասի էլիտար շենքերից մեկի բակում։ Դա ինքնագովազդ էր միայն։ Նույն երգիչը կամաչեր որևէ հին ու անշուք շենքի դիմաց կանգնել ու բնակիչների համար երգել։ Ազգի մեջ խտրականություն դնողները դուք եք, որ միայն հարուստներն են ձեզ կարողանում երգացնել!

Էն որ հայկական եռագույնի համար ուշքները գնում էր և եվրոտեսիլ գնալու համար իրար հերթ չէին տալիս՝ բա դրանք ու՞ր են այսօր։ Ի՞նչու մեկը մի գրառում չկատարեց Տավուշի դեպքերի հետ կապված։ Ինչու՞ մեկը չբարձրաձայնեց Ադրբեջանի ոտն ձգությունների մասին, որի արդյունքում քաջ տղաներ զո հվեցին։ Բա ձեր համար էլ են սահման պահում այ աստղայինը տարած ու ձեզնից ոչ մի բան չհանդիսացնող աղբակույտ։ ՀՀ-ի պետ

բյուջեի հաշվին ու հայ ազւի հաշվին էիք եվրոպաներում ման գալիս ու եվրոտեսիլին մասնակցությունն ունենում ու անուն ձեռք բերում։ Բա մի բառ էլ դուք գրեիք, որ միջազգային հանրությանը հայտարարեիք մեր Պետության նկատմամբ կատարվող ոտն ձգությունների մասին։ Սիրուշո՞ն կնեղանար, թե՞ Սիրուշոի սկեսրայրը կնեղանար։ Բա դուք էլ ե՞րբ, կամ ինչո՞վ պետք է օգտակար լինեք մեր պետությունը, որ հիմա եք լռում։ Ժողովուրդը

ինչպես ձեզ մարդ դարձրեց, էնպես էլ կվերադարձնի ձեր նախկին դիրքին ու արժանիքներին։ Շատ եք մի տեսակ գոռոզացել, սակայն թե ինչներիդ վրա՝ ես էլ չեմ իմանում։ Ոչ մի արժանիք չունեք ճիշտն խոսք!!! Բայց ժողովուրդը հիշում է նաև շատ արժանապատիվ երգիչների ու երաժիշտների, որոնք իրոք հայրենասեր են ու հակապետական ոչ մի քայլ չեն կատարել։ Ճիշտ է քիչ եք դուք, սակայն էականը՝ կաք։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *