ՀՀ-ում անհրաժեշտ է զանգվածային տեստավորում կատարվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում շեշտեց հայտնի պլաստիկ վիրաբույժ, ՀՀ-ի գլխավոր միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը` շեշտելով, որ հարկավոր է նաեւ քաղաքացիներին հնարավորինս մեկուսացնել:«Այս պահի դրությամբ համաճարակը հսկելու լավագույն միջոցառումներն են`
բոլորին զանկգվածային տեստավորելը, մարդկանց մեկուսացումն է: Ճիշտ է, դա ահռելի գործ է, բայց միմիայն դրա շնորհիվ կարող ենք ռեգիոններում վերահսկել իրավիճակը, որը ինչպես ասում է նախարարը վերահսկողությունից դուրս է»,- ասաց նա: Բժշկ Արտավազդ Սահակյանի կարծիքով` պետք չէ խու ճապի մատնվել, այլ անհրաժեշտ է
ղեկավարվել հակահամաճարակային կանոններով. «Անհրաժեմտ է դուրս գալ այդ կոմունիստական մտածողությունից ու պետք չէ հույսը դնել դնել կառավարության կամ նախարարության կամ մեկ մարդու վրա, այլ ինքդ պիտի կարողանաս քեզ պաշտպանել: Կազմակերպվածության լավ օրինակ է Չինաստանը, իսկ Երեւանում, մասնավորապես ծայրամասերում քաղաքացիները դրսում են,
չգիտեմ, թե ինչպես են մտածում»: Արտավազդ Սահակյանը գնահատում է նախարարի ազնվությունը, ասում է, որ նախարարը ճիշտն է ասում, սակայն գտնում է, որ հանրությունը այժմ այնպիսի հոգեբանկան վիճակում է գտնվում, »,- ասաց նա: Վիրաբույժը կարծում է, որ համաճարակի տարածման պիկը դեռ առջեւում է: «Ես համոզված եմ, որ պիկը դեռ առջեւում է ու իրական
պատկեր մենք կարող ենք ունենալ միայն մասսային տեստավորում կատարելուց հետո: Ժողովուրդը ինքը պիտի պատասխանատու լինի եւ ամեն մեկը պետք է իր անձնական հիգիենայի մատին մտածի, խուսափի շփումներից, պիտի իրարից սոցիալական հեռավարություն պահպանել, թե չէ կգնանք Իտալլիայի օրինակով»,-ասաց նա: Արտավազդ
Սահակյանը կարծում է, որ պիտի խստացվեն մեկուսացման կանոնները. «Այժմ ինչքան էլ տուգանք սահմանեն, քաղաքացիները գումար էլ չուննեն, որպեսզի վճարեն, դրա համար ավելի ազդեցիկ պետք է լինի պատ իժը, օրինակ մի քանի օրով փակելը, որ քաղաքացիների վրա ազդի»: Բժիշկ Արտավազդ
Սահակյանը նաեւ խորհուրդ է տալիս համավարակի այս պայմաններում 65 տարեկանից բարձր տարիք ունեցող կալանավորված քաղաքացիների կալանքը փոխարինել տնային կալանքով, Քանի որ նրանք գտնվում են բարձր ռիսկային գոտում. «Սա մարդասիրական քայլ է, քանի որ վարակը մասնավորապես վտան գավոր է նրանց համար»: