Արդեն մի քանի օր է` հայ-ռուսական միջավայրում շրջանառվում է հայտնի լրագրող ու ռուսական հեռուստաալիքներից մեկի
տնօրեն Մարգարիտա Սիմոնյանի հայտնած կարծիքն ու տեսակետը, որը նա հանրայնացրել է հայ-ադրբեջանական միջսահմանային խնդիրների սր ման կապակցությամբ: Նրա արտահայտած կարծիքը շատ մեծ աղմուկ բարձրացրեց հայկական միջավայրում, քանի որ այն բավականին վի ճահարույց գաղափարներ էր պարունակում հայկական կողմի համար:
Մինչ հայկական կողմը քննադատում էր Մարգարիտա Սիմոնյանին, նրա ազգանվան հայկական վերջավորությունը փոխելու հայտ էր ներկայացնում, ադրբեջանական միջավայրում գնահատվել է Մարգարիտա Սիմոնյանի այդօրինակ պահվածքը: Ադրբեջանական պատգամավորները, ողջունելով Մարգարիտա
Սիմոնյանի դիրքորոշումն ու տեսակետը, առաջարկել են նրան Սումգայիթի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել: Ադրբեջանական խորհրդարանի փոխնախագահ Վագիֆ Ասիզովն ասել է, թե Մարգարիտան շատ համա րձակ եւ արդարամիտ մարդ է, ուստի ինքը վստահ է, որ այդ կնոջ երակներում ավելի շատ թուրքական արյ ուն է հոսում:
Նա հավելել է, որ եթե իրենց գենետոլոգները եւ պատմաբանները հաստատեն այդ իրողությունը, ապա նրանք մեծ ուրախությամբ կընդունեն Մարգարիտային իրենց ընկերական շրջապատ: