Վլադիմիր Ժիրինովսկիի ՑՆՑՈՂ անդրադարձը Նիկոլ Փաշինյանի և Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների մասին
Ինչպես գիտենք Հայաստանում 2018 թվականին տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, որի արդյունքում իիշխանափոխություն և ՀՀԿ-ի հեռացումն եղավ։ Թավշյա հեղափոխությանն անդրադառնում էին տարբեր երկրների
քաղաքական գործիչներ և իրենց կարծիքը հայտնում։ Ռուսաստանի Դաշնության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Պետդումայում իր ելույթի ընթացքում անդրադարձ է կատարել ՀՀ-ում ապրիլ-մայիսին կատարված հեղափոխական իրադարձություններին: «Հայերը
օրինակ ցույց տվեցին ողջ աշխարհին: Տղան ուսապարկով քայլեց Երևան քաղաքի կենտրոնական փողոցներով ու վերջ. խորհրդարանի մեջ նոր ուժեր հայտնվեցին: Հին ռեժիմից ոչ մի բան չմնաց, քանզի նոր մարդիկ և նոր
մոտեցումներ հայտնվեցին»,- ասել է իր ելույթում Լիբերալ-դեմոկրատների ղեկավարը: Վլադիմիր Ժիրինովսկին ասել է նաև, որ հին վարչակարգի ներկայացուցիչների համեմատ Նիկոլ Փաշինյանը մոտեցավ հասարակ քաղաքացիներին, լսեց նրանց, խոսեց նրանց հետ և, վերջ ի վերջո, հենց նրանց բերեց խորհրդարան: