Ստյոպա Սաֆարյանի դիպուկ անդրադարձը Ադրբեջանի հերթական ագրեսիային

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Միանգամայն սպասելի էր, որ ծանր նյութական, տեխնիկական, մարդկային կորու ստներից հետո Տավուշում փորձեր են անելու դիրքեր վերցնելու։ Հատկապես, քանի դեռ համարում են, որ ամբողջովին չենք ամրապնդվել այնտեղ։

Բայց այն ծե ծը, որ մեր հերոս տղերքը տալիս են թուրքին Տավուշում, պատմական եւ ռազմավարական նշանակություն ունի։ 90-ականներից մինչեւ 2000-ականներ թուրքերը 18:00-ից հետո վախից, արաղ-կալբաստ-զիբիլլամիշ վիճակներով, ուռած, խմած էին կրա կում, որ իրենք այնտեղ են…

Հետո սկսեցին 24:00-ից հետո կրա կել ճանապարհների վրա։ Հետո այնքան դուխավորվեցին, որ սկսեցին մեր գյուղերի վրա կրա կել’ “ստրախ կորցնելու” ու “ստրախի մեջ պահելու” նպատակով։ Հետո վերջին երեք տարիներին սկսեցին դիրքերը ամրացնել եւ ներշնչեցին, որ իրենք են եղանակ թելադրում։

Հուլիսի 12-ից առաջ ու հետո Տավուշում կատարվածը հենց այս դինամիկան է կոտրելու’ ցույց տալով նրանց տեղը’ դա գաղները, եթե թպրտան։ Իսկ երբ առաջիկայում պատանդ վերցված Ղարադաշին անցնենք, պատկերը կատարյալ է դառնալու։ Փառք Հայոց բանակին։ Փառք Հայաստանին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *