Ռեգինա Պրազյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․
Էն, որ մարդկանց կես տոպրակ մթերք էին բաժանում եւ տոպրակը ձեռքը նկարում ու գցում համացանց, թե բա բարեգործություն ենք արել ու այդպես անխտիր բոլորի նկարներն էր հայտնվում համացանցում, ով ընդունում էր այդ մեծն բարերարի կողմից ուղարկված իր ֆիրմային նշանով տոպրակներով մեկ շիշ ձեթը, մեկ կիլոգրամ բրինձը և 1 կիլոգրամ մակարոնը։
Ավանդույթները այժմ էլ են շարունակվում։ Հիմա էլ Տավուշի սահմանամերձ գյուղի բնակիչներին են բաժանել, սակայն արդեն լուրջ վիդեոնկարահանումով։ Տեսանյութի սկզբում ռմբակ ոծություն է և շարունակվում է արդեն տոպրակների բաժանման պրոցեսով։ Անկեղծ ասե՞մ։ Նող կալի էր։ Մարդկանց հատ հատ նկարելով եւ ցույց տալով բարեգործություն չեն
անում, այլ էժանագին փիառ միայն։ Շատ ապրի Գագիկ Ծառուկյանը, սակայն վերջը տվեք էդ խեղճ ժողովրդին կես տոպրակ բրինձը ձեռքին նկարել եւ հրապարակելը։ Նվաստաց ուցիչ տեսարան է։ Այնպես արեք այդ բարեգործությունը, որ մարդիկ ձեզ շնորհակալ լինեն,
դուք արժանանաք Աստծո օրհնությանը, բայց էդ խեղճ ժողովրդի ֆոտոներն ու վիդեոները մի հրապարակեք այն էլ տոպրակը ձեռքին։ Մարդիկ տնային հագուստներով անպատրաստի դուրս են եկել ձեր «յանի» բարեգործությունը ընդունելու, բայց չգիտեն, որ բարերարին աստվածացնող ֆիլմի հերոս են դառնում: ԹԱՐԳԵՔ!!!