Գևորգյան Նարեկն իր հրաշալի կատարմամբ ապշեցրեց Ուկրաինայի «Голос» նախագծի հանդիսատեսին և ժյուրիի անդամներին ։ Հայազգի տղան առաջին իսկ ելույթից գերեց ժյուրիին իր ձայնային տվյալներով։
Չնայած նրան, որ կույր լսումներին պտտվեցին ժյուրիի բոլոր անդամները՝ Նարեկն ընտրեց Թինա Կարոլին որպես մրցավար։ Այժմ ձեզ ենք ուզում ներկայացնել Նարեկի և Կատյայի զգացմունքային դուետը,
Որը լսելիս ոչ միայն մարմինդ փշաքաղվում է, այլ նաև մեծ հպարտություն ես ապրում, որ հայկական այս սիրուն երգը հնչում է ուկրաինական նախագծում։ Նարեկն ու Կատյան Թինա Կարոլի թիմից են։
Նրանք երգեցին միքս՝ 2 տարբեր երգերից։ Նարեկը երգեց հայկական «Ով սիրուն, սիրուն» երգը։ Հիասքանչ դուետից Բոլորը հուզվեցին և ծափահարությունները չէին դադարում։
Սակայն Թինա Կարոլին շատ դժվարին փորձություն էր սպասվում՝ նա պետք է ընտրեր մեկին։ Թինա Կարոլը հաջորդ փուլ անցնելու հնարավորություն տվեց Կատյային, բայց Նարեկի կատարումը մնաց բոլորիս սրտերում։ Առաջարկում ենք դիտել այդ հիասքանչ դուետը ստորև տեղադրված տեսանյութում.