Ադրբեջանական քարոզչությունն աշխատում է այս սկզբունքով՝ երբ ժողովուրդը թա լանված է, պետք է ա տելություն սերմանել մեկ այլ ժողովրդի հանդեպ: Այս մասին հայտարարել է գրող եւ հրապարակախոս Միխայիլ Վելերն իր յութուբյան ալիքում: «Ադրբեջանական քարոզչությունն աշխատում է: Երկրում կյանքը շաքար չէ: Հիշեք, թե քանի ադրբեջանցի կա:
Եվ մարդիկ ա տելությամբ են լցված Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Կյանքը շատ դժվար է, գումար եւ աշխատանք չկա: Ալիեւների ընտանիքը զա վթել է ամեն ինչ, ժողովրդին ոչ մի բան չի հասնում: Երբ ժողովուրդը թա լանված է, նրա մեջ պետք է ա տելություն սերմանել մեկ ուրիշ ժողովրդի հանդեպ: Այդպես է եղել ողջ պատմության ընթացքում»,- նշել է Միխայիլ Վելերը:
Միեւնույն ժամանակ նա շեշտել է, որ այն ամենը, ինչ հայերն ասում են իրենց պատմության եւ մշակույթի վերաբերյալ, մաքուր ճշմարտություն է: «Հնագույն պետություն․ հնագույն քաղաքակրթություն»,- ասել է նա: «Ինչ վերաբերում է Ղարաբաղին, իհարկե, սա հայկական երկիր է: Դարեր ու հազարամյակներ այն հայկական հող է եղել: Հարցը հնարավոր էր խաղաղ, հանգիստ,
օբյեկտիվորեն լուծել՝ պատմաբանների, ազգագրագետների, քաղաքագետների, հոգեբանների հանձնաժողովով: Սակայն այժմ ես չգիտեմ, թե արդյոք այս հարցը երբեւէ կկարգավորվի: Ես խնդրում եմ ռուս ունկնդիրներին հասկանալ, որ Ղարաբաղը հայերի համար շատ ավելի մեծ նշանակություն ունի, քան Ղրիմը՝ ռուսների։
Ռուսաստանը Ղրիմ է եկել Եկատերինայի հետ 18-րդ դարի վերջին: Ուրարտուն ամենահին պետությունն է ԽՍՀՄ տարածքում՝ 4000 տարեկան: Դա Հայաստանն է: Շատերը չգիտեն, թե Արարատը Հայաստանում չէ, այլ Թուրքիայում: Չգիտես ինչու, Լենինը Կարսի պայմանագրով Արարատը տվեց Թուրքիային:
Կարծում էին` Թուրքիան շուտով եւս մեկ սովետական հանրապետություն կդառնա, նրանք եւս կարմիր դրոշ ունեն, ընդունում են մեր օգնությունը: Սակայն հետո, երբ Աթաթուրքին օգնեցին ազատվել բրիտանացիներից, նա բոլոր կոմունիստներին նավ նստեցրեց եւ խոր տակեց ծովում։ Դրանով Թուրքիայի փառահեղ կոմունիստական ապագայի պատմությունն ավարտվեց»,- նշել է Միխայիլ Վելերը:
Նա հիշեցրեց հայ սպայի սպա նության եւ մարդաս պանի հերոսացման պատմությունը: «Թմբուկների զար կերի ներքո գն դակահարելու փոխարեն նրան ցմ ահ ազատազ րկման դա տապարտեցին։ Մի քանի տարի հետո նա տեղափոխվեց Ադրբեջան:
Այնտեղ նրան բառացիորեն նվագախմբով ու կարմիր գորգով դիմավորեցին՝ բառացիորեն կարծես հերոսի: Բնակարան տվեցին։ Արդարությունը հազվադեպ է հաղթում պատմության մեջ, սակայն գոնե պետք է հիշել, թե որտեղ է այն»,- եզրափակեել է Վելերը: