Ռուս լրագրող Ալեքսանդր Լապշինի հուժկու հարվածը ադրբեջանցիներին և հզոր կոչը հայ ժողովրդին

Սիրելի հայ ընկերներ, կարո՞ղ եմ հայտնել իմ կարծիքը հիմա Մոսկվայում տեղի ունեցող քաոսի վերաբերյալ ադրբեջանցիների խուլիգանական հար ձակումների կապակցությամբ էթնիկ հայերի, նրանց պատկանող խանութների ու հայկական համարանիշերով մեքենաների վրա։ Այդ ամենը սար սափելի է, անընդունելի, եւ ես հույս ունեմ, որ Ռուսաստանի ու ժային կառույցները կտան իրավական գնահատական տեղի ունեցածին ու հան ցագործները կպատ ժվեն։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է լրագրող, բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

«Պետք է հասկանալ, որ ըստ էության՝ պատերազմը, որը Իլհամ Ալիեւի հրամանով իրականացվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում, Ադրբեջանի բնակչության արտերկրում ապրող ադրբեջանցիների ուշադրությունը շեղելու համար է Ադրբեջանում առկա կոռուպցիայից ու անօրինություններից։ Ալիեւը նպատակ ունի հակամ արտության մեջ ներքաշել բավականին խաղաղասեր էթնիկ ադրբեջանցիներին, որոնք բնակվում են Ռուսաստանում հայերի հետ կողք կողքի ու երբեք միմյանց հետ լուրջ խնդիրներ չեն ունեցել։ Միլիոնավոր հայեր ու ադրբեջանցիներ միշտ ապրել են խաղաղության մեջ Ռուսաստանի տարածքում ու դեռեւս երբեք ղարաբաղյան հակամարտությունը դուրս չի բերվել Կովկասի սահմաններից։

Այդ կապակցությամբ ես կարծում եմ, որ պետք է պահպանել հետեւյալ կանոնները․ 1. Ոչ մի դեպքում չիջնել ադրբեջանական սփյուռքից ծայրահեղականների եւ խուլ իգանների մակարդակին։ Չպետք է լինի վանդա լիզմի որեւէ դրսեւորում էթնիկ ադրբեջանցիների, նրանց ունեցվածքի ու բիզնեսի հանդեպ։ Որովհետև կհար վածեք ոչ թե ձեր մեքենան վն ասած ադրբեջանցուն, այլ անմեղ թոշակառուին կամ գործարարին, որն անձամբ ձեզ որեւէ վն աս չի հասցրել եւ նրա մեղքը կայանում է իր ազգանվան մեջ։ Այդպես չի կարելի վարվել։ Հիշեք, որ Ռուսաստանում կա շուրջ երեք միլիոն ադրբեջանցի եւ նրանց 99 տոկոսն օրինապահ մարդիկ են։ 2. Հիշեք, որ Ադրբեջանի իշխանությունները, որոնք, ըստ ամենայնի, կանգնած են Մոսկվայում անկարգ ությունների հետեւում,

ունակ են ստեղծել բյուրո, բայց չեն կարող դա ղեկավարել եւ ուղղորդել։ Արդյունքում նրանք կորցնում են իրենք հայրենակիցների պայ քարի հանդեպ վերահսկողությունն ու սկսում են հար վածել միմյանց։ Որպես օրինակ՝ դիտարկենք իմ կալ անքը Ղարաբաղ զբոսաշրջիկի կարգավիճակով այցելելու համար եւ դրա հետեւանքը Բաքվի համար՝ միջազգային սկա նդալ, Ռուսաստանի Հայաստանի, Իսրայելի, Եվրամիության, ԱՄՆ-ի եւ բոլոր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից քննադատություններ։ Եւ իմ դատական հայցը ՄԻԵԴ-ում ընդդեմ Բաքվի սպ անության փորձի համար։ Հիշեք, որ ինձ ձերբակալելով՝ Ալիեւը ուզում էր սեւեռել ուշադրությունը ղարաբաղյան հարցի վրա ու ամրապնդել իր հեղինակությունն ադրբեջանցիների շրջանում, բայց բոլորը պահանջում էին ազատել անմեղ կալանավորված Լապշինին։

3. Տվյալ դեպքում ամեն ինչ զարգանում է նույն այդ սցենարով։ Առեւտրի կենտրոնում հայերին աշխատել թույլ չտալու բողոքի ցույցը վերածվել է համընդհանուր սկա նդալի, որը հարվ ածում է հենց Ադրբեջանին։ Սկզբում Ալիեւը ներքաշել էր հայ-ադրբեջանական հակամա րտության մեջ Գոդ Նասինովին, որը, ըստ ամենայնի, թերագնահատելով հետեւանքները, կամ տրվել էր Ալիեւի ծրագրին, կամ էլ լիովին չի վերահսկում իրեն պատկանող Ֆուդ Սիթին։ Ամեն դեպքում այդտեղ տեղի ունեցածը հար վածել էր ոչ թե հայերին, այլ նախագահ Վլադիմիր Պուտինի հեղինակությանը, որին բացարձակապես պետք չեն ազգամիջյան կոնֆ լիկտները Ռուսաստանի տարածքում։

4. Էական է հիշել, որ Ռուսաստանը չի կարող կոչվել աշխարհի ամենահանդուրժող երկիրը, եւ ներգաղթյալների նկատմամբ վատ թաքցված դժկամությունը միշտ էլ եղել է։ Սրան գումարեք նաեւ տնտեսական ճգ նաժամը, որը կապված է կորոնավիրուսի հետ՝ միլիոնավոր մարդկանց հետ, ովքեր կորցրել են իրենց աշխատանքը, ու կստանանք շատ պայթյունավ տանգ միջավայր: Ձեզ դրեք միջին ռուսաստանցու տեղը: Նա իրեն վատ է զգում, վախենում է հիվանդանալ, անհանգստանում է իր եւ իր ընտանիքի համար, նա փող չունի, եւ պարզ չէ, թե ինչ է իրեն սպասում: Եվ հանկարծ մայրաքաղաքի ինչ-որ հյուրեր ապօրինություններ են անում իր հայրենի քաղաքում, հարաբերություններ են պարզում, հա րձակվում են մարդկանց վրա, բարբ արոսությամբ են զբաղվում:

5. Ներկայում բացասական հիմնական հոսքն ուղղված է ադրբեջանական կողմին՝ որքանով ես եմ հասկանում ռուսական լրատվամիջոցներից ու ֆորումներից: Բավական է կարդալ ռուսական թերթերի վերնագրերը. «Ադրբեջանցիները գրավել են «Ֆուդ սիթին»…», «Ադրբեջանցիները հա րձակվել են…», «Ադրբեջանցիները ծե ծել են…» եւ այլն: Յուրաքանչյուր նոր միջադ եպ, որը կապված է ադրբեջանական սփյուռքի անձանց կողմից բռ նությունների հետ, ավելի եւ ավելի է հար վածում հենց իրենց, եւ անբարյացկամություն ու վախ է հարուցում սովորական ռուսաստանցիների մոտ: Իմ կարծիքով, «Ֆուդ սիթի»-ում սադ րանքի կազմակերպիչները բոլորովին էլ դա չէին ուզում, սակայն , ինչպես արդեն վերը ասեցինք՝ կորցրել են իրավիճակի

վերահսկողությունը, ինչպես նրանց մոտ սովորաբար լինում է: 6. Բարեկամ հայեր, ձեր բարձրության վրա եղեք: Թող Հայաստանի ու հայերի վերաբերյալ ավելի քիչ հիշատակումներ լինեն Մոսկվայի եւ Ռուսաստանի քրեական հաղորդագրություններում: Թշնամուն առիթ մի տվեք ձեզ բռ նության հրահրելու եւ այդպիսի «գովազդը» ադրբեջանցիներին թողեք, թող նրանց մասին այդպիսի բաներ գրեն, ոչ թե ձեր մասին: Ավելի լավ է դուք ընդհանրապես չհայտնվեք այնտեղ, կամ ծայրահեղ դեպքում՝ տուժ ածների կարգավիճակով: Թող միջոցները, որոնք կարող են ձեռնարկվել Ռուսաստանի իշխանությունների կողմից, կամ էլ ռուս մարգինալների

ագրե սիայի անկառավարելի բռնկումները՝ ներգաղթյալների հանդեպ, ձեզ շրջանցեն։ 7. Սա իմ հանդուրժողականությունը չէ խուլի գանների նկատմամբ: Սա իմ հրեական պրագմ ատիզմն է եւ խորամանկությունը, կարող ես այդպես մտածել: Թող թշնամին հրահրի ռուսաստանցիների զայրույթը եւ դժգոհությունը իրենց իսկ դեմ, որովհետև նրանք այդպես են իրենց պահում: Իսկ դուք պետք է մնաք եզրագծում ու ամեն ինչ անեք, որ Ռուսաստանի իշխանություններին աջակցեք կարգուկանոնը վերականգնելու հարցում: Թշնամուց խելացի եղեք»,- գրել է Լապշինը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *