Ինչու էին ռուսական եթերում մեզ պարբերաբար ընդհատում, զրկում խոսքից ու ժամանակը բաշխում անհասվասար` հօգուտ ադրբեջանցիների…Արմեն Չիբուխչյանի դիպուկ անդրադարձը

«Վերջին երկու շաբաթներին մեր ուշադրությունը սևեռված է հայ-ադրբեջանական սահմանագոտում։ Հայկական բանակը բոլորիս հպարտության տասնօրյակ պարգևեց, Եւ ինչպես արդեն նշել եմ, մեր տղաների շնորհիվ Հայաստանը սկսեց երևալ համաշխարհային քարտեզի վրա։ Էլ չեմ խոսում, որ ընդգծվեց Հայաստանի տեղը տարածաշրջանային

Անվտանգության առումով։ Սակայն ինչպես հայտնի է ժամանակակից պա տերազմները միայն ռազմական գործողություններով չեն սահմանափակվում։ Մենք կարող ենք հաղթել պատ երազմում Բայց եթե չկարողանանք ապացուցել մեր ճշմարտացիությունը,

ապա չենք կարող ամրագրել մեր հաղթանակը միջազգային հարթակում, ավելին եթե մեզ ճանաչեն ագրե սիվ և մեղավոր, ապա կհետևեն նաև պատ ժամիջոցներ»։
Արմեն Չիբուխչյանը անդրադարձավ նաև
Սոլովյովի լայվ հաղորդմանը, որտեղ Արման Աբովյանն էր մասնակցում. «Նախ Սոլովյով լայվի մասին, երբ Վլադիմիր Սոլովյովը ռազմական միջադեպը մեկնաբանելու համար հրավիրել էր ԱԺ պատգամավոր Արման Աբովյանին և

Ադրբեջանի խորհրդարանի միջազգային հանձնաժողովի նախագահ Սամեդ Սեիդովին։ Ի՞նչ տպավորություն ստացա ես։ ԲՀԿ-ական Արման Աբովյանը պատշաճ պատրաստված չէր։ Չէր կարողանում հստակ պատասխաներ հաղորդավարի հարցերին, պարբերաբար կմկմում էր, կորցնում թանկարժեք ժամանակ, խճճվում էր իր մտքերի մեջ, փորձում էր ցուցադրել ռուսերենի իր իմացությունը։

Իր ազերի ընդդիմախոսին հայկական տեսակետը ներկայացնելու փոխարեն չգիտես ինչու և ակնհայտ անտեղի հիշեցնում է Ադրբեջանի Սակավաջրության խնդիրը և առիթ է տալիս, որ իրեն ընդհատեն և կարգի հրավիրեն։ Իսկ ի՞նչը ըստ ինձ գերազանց արեց Արման Աբովյանը՝ առնվազն երկու անգամ շատ հստակ շնորհակալություն հայտնեց Վլադիմիր Ռուդոլֆովիչին։»
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *