Շատ կարևոր հանգամանք այդպես էլ մնաց ստվերում…Էրդողանը պատահական չէր ընտրել հուլիսի 24-ը…Թրքագետ Կարեն Հովհաննիսյանի ուշագրավ բացահայտումը

Ռազ մական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը. «Շատ կարևոր հшնգամանք այդպես էլ մնաց ստվերում Թուրքիшյում Սուրբ Սոֆիայի տաճարի շուրջ ծավալվող գործողությունների արդյունքում։ Էրդողանը պատшհական չէր ընտրել հուլիսի քսանչորսը որպես նամшզի օր Սուրբ

Սոֆիայում։ Էրդողանը ձգտում է ամեն ինչ անել, որ ստվերի Աթաթուրքի անունն ու պատմության մեջ մնա որպես նոր Թուրքիայի հիմնադիր հայր։ 1923թվականի հուլիսի քսանչորսին Թուրքիան ստորագրում է Լոզանի պայմանագիրը, որը թուրքական կողմը մշտապես համարում է որպես խաղաղության պայմանագիր։ Ի դեպ,

հենց այդ պայմանագրի հիմքի վրա են անտեսում Սևրի դաշնագիրը։ Եթե փորձ կատարենք և մտնենք թուրքական հասարակություն ու նայենք, թե ինչ կատարվեց 2020 թվականի հուլիսի քսանչորսին, ուրեմն պարզ կտեսնենք, որ այս ամեն ինչը ոչ թե նրա համար էր, որ Սուրբ Սոֆիան լինի տաճար, այլ նրա համար, որ մեր ժում են, էության համաձայն, Աթաթուրքին։

Եվ դա իրականացվում է Էրդողանի գլխավորությամբ։ Հուլիսի քսանչորսին Թուրքիայի քաղաքացիներն յուրաքանչյուր տարի ուխ տագնացության են գնում Աթաթուրքի դամբարանին, իրենց հարգանքի տուրքը տալիս թուրքական հանրապետության ստեղծման համար, լինում են Աթաթուրքին նվիրված բազում արարողություններ։

Այս տարի ոչ միայն հուլիսի քսանչորսի ամենագլխավոր թոփ թեմայով ստվերեցին Աթաթուրքին հիշելու հանգամանքը, այլև արգ ելեցեին բոլոր այն քաղաքացիներին լինել Աթաթուրքի դամբարանում, ովքեր ցանկացած պարագայում հիշել և ուզում էին գնալ։ Պատճառաբանությունն ավելի քան ծիծաղելի էր։ Կապված կորոնավիրուսյան համաճարակի հետ,

ար գելեցին դամբարանին մոտենալ, մինչդեռ Սուրբ Սոֆիայի տաճարում ու մոտակայքում Էրդողանը ու ազգայնական Դևլեթ Բահչելին հավաքել էին հազարավոր անձանց ու նամազ իրականացնում։ Էրդողանն Աթաթուրքին համարում է իրեն մրցակից ու բոլոր այն ամսաթվերը, որոնք այս կամ այն ձև առնչություն ունեն Աթաթուրքի հետ,

նեյտր ալիզացվում են Էրդողանի Թուրքիայի համար որևիցէ կարևոր պատմական իրադարձություն ստեղծելով։ Արդեն պարզ է, որ այլևս Թուրքիան հուլիսի քսանչորսը նշելու է որպես Սուրբ Սոֆիան մզկիթ վերածելու օր՝ այդ Ձև ստվերելով Լոզանի պայմանագիրը, չնայած այն բանին, որ հենց այդ պայամանգրի միջոցով ստեղծվեց ներկայիս Թուրքիան»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *