«Չլինի նեղանալ». Ռուսաստանի հայ քրեական հեղինակությունները ժամանակ են տվել ադրբեջանցիներին. Զոհրապ Եգանյան

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի նախկին խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Հայկական «կրիմինալի» վերաբերյալ մի քանի անգամ գրառում արել եմ, նրանք շատ հաճախ ավելի շատ եւ արագ են կարողանում մեծ հարցեր լուծել, քան պետական խողովակներով աշխատող չինովնիկները: Ռուսաստանում ազգությամբ հայ հեղինակությունները հսկայական ազդեցություն ունեն առանձին քաղաքներում ու

ողջ երկրամասերում, որքան ես եմ հասկանում անձնական կապերի միջոցով ստացվող տեղեկություններից` դրված է ուլտիմատում մեր տղեքի կողմից, որ եթե չկարողանան ադրբեջանական համայնքի ղեկավարները կանգնեցնել իրենց թուլեքին, ապա «նեղանալ չլինի» վիճակն է:

Որպես լրացուցիչ տեղեկություն նշեմ, որ հեղինակությունների ազդեցությամբ հայ-ադրբեջանական բախումներ տարիներ առաջ հնարավոր եղավ կանգնեցնել Ուկրաինայում, երբ մերոնք շատ վատ ձևով ադրբեջանցիների էին պատ ժել, որից հետո նրանք հավաքվել էին մասնավորապես Լվովում: Այն ժամանակ մեծ դեր ունեցավ նաև Ուկրաինայում մեր դեսպանը:

Հայերը շատ ազդեցիկ են հատկապես Ռուսաստանի Դաշնության հարավային հատվածներում եւ Սև ծովի մերձակա տարածքներում, որտեղից ադրբեջանական ֆուռերն են անցնում: Հ.Գ կրիմինալ կա ու լինելու է, խելացի պետություններն այն «օգտագործում» են ի շահ իրենց երկրի, օրինակ ԱՄՆ-ն օգտագործեց իտալական մաֆիայի կապերը ու ապահով զորք իջացրեց Սիցիլիա կղզի 1944թ-ին»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *