Lragir.am-ը գրում է․ Ադրբեջանի արտգործնախարարություն է հրավիրվել այդ երկրում Հորդանանի դեսպանը, որին Բաքուն իր դժգոհությունն է հայտնել Հայաստանի հետ ռազմա-տեխնիկական գործակցության համար:
Ադրբեջանցիները Հորդանանի թագավորության դեսպանին հայտնել են, թե «ագրես որին» զենքի վաճառքը վրդովեցնում է Ադրբեջանի հանրությանը: Դեսպանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ասել է, թե հասկանում է ադրբեջանական կողմի անհանգստությունը եւ կանի քայլեր խնդիրները չեզոքացնելու համար:
Որքանով է Բաքվի պրոպա գանդան ճշգրիտ փոխանցում Հորդանանի դեսպանի խոսքը, բարդ է ասել, հաշվի առնելով արտերկրի դիվանագետների խոսք նենգափոխելու նրանց մեծ փորձն ու ավանդույթը:
Սակայն Բաքվի անհանգստությունն իսկապես մեծ է, ինչի մասին էլ վկայում է Հորդանանին «բող ոքելը»: Իսկ բանն այստեղ այն է, որ Հայաստանը, ըստ տարբեր աղբյուրներից տարածված ոչ պաշտոնական տեղեկության, Հորդանանից էր ձեռք բերել ՕՍԱ ռուսական զենիթային համալիրները, որոնք արդիականացրել էին մեր մասնագետներն ու որոնք Տավուշի երկնքում կազմակերպել էին ադրբեջանական անօդաչուների «ջա րդ»:
Դեսպանին ուղղված բող ոքը վառ դրսեւորում է, թե ինչպիսին է եղել հայկական հարվածի պատճառած կորստի մասշտաբը: Մյուս կողմից, բայց, Հորդանանից ադրբեջանցիների դժգոհությունը ունի շատ ավելի լայն խորքային պատճառ, քան զուտ ՕՍԱ համակարգերը: Բանն այն է, որ Հորդանանը առանցքային սուբյեկտ է մերձավորարեւելյան անվտա նգային համակարգի վերակառուցման հեռանկարում:
Հորդանանն այդ ռեգիոնում ունի ՆԱՏՕ առանձնահատուկ գործընկերոջ կարգավիճակ: Տարեսկզբին մերձավորարեւելյան ռեգիոնում ծավալվեցին հեղափոխական նշանակության զարգացումներ, սկսած իրանցի գեներալ Սոլեյմանիի սպա նությունից: Նոր իրավիճակում ԱՄՆ-ն սկսեց առավել ինտենսիվ բարձրաձայնել մերձավորարեւելյան «ՆԱՏՕ» միտքը, որը գործնականում ենթադրում է ՆԱՏՕ-ի հետ սերտ գործակցության մեջ գտնվող արաբական երկրների անվտանգության համակարգի ձեւավորում: Հորդանանն այստեղ ՆԱՏՕ-ի հետ առանձնահատուկ դաշնակցի կարգավիճակով կարող է ստանալ առանցքային դերակատարում:
«Միջին Արևելքի հայերը համարվում են աշխարհի ամենահին քրիստոնյա համայնքի մասը: Նրանք մեր տարածաշրջանի անցյալի անբաժան մասն են: Նախատեսում ենք աշխատել Ձեզ հետ, որ նրանք շարունակեն այդպիսի առանցքային դերակատարում ունենալ մեր ներկայի և պայծառ ապագայի ձևավորման համար», 2020 թվականի փետրվարին Երեւանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հայտարարեց Հորդանանի թագավոր Աբդալլայ 2-րդը, որը առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան:
Ադրբեջանին անհանգստացնողը իհարկդ հայ-հորդանանյան հարաբերության այդ խորքն է, մերձավորարեւելյան-կովկասյան անվտանգության լայն համակարգի ճարտարապետության իմաստով: Իսկ այդտեղ իրավիճակը հատկանշական է այն տեսանկյունից, որ հայ-հորդանանյան պատմական ջերմ հարաբերության հիմքով Հորդանանը գործնականում կարող է վերածվել անվտանգության ռեգիոնալ լայն համակարգի հանգույցի՝ ՆԱՏՕ-արաբական աշխարհ-Հայաստան: